Լեդերինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լեդերինգ (անգլերենից բառացիորեն՝ «աստիճանի ստեղծում»), ներդրում կատարելու ձև, որի դեպքում ներդրողը գնում է մի քանի ֆինանսական գործիքներ մարման տարբեր ժամկետներով։

Շահույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեդերինգը ռիսկի չի ենթարկվում ոչ բարենպաստ միջավայրի ակտիվների մեծ մասի վերաներդրումների։ Օրինակ, մարդն ունի դեպոզիտային պարտատոմսեր, որոնց մարման ժամկետը գալու է 2015 և 2018 թվականներին։ Եթե տոկոսային դրույքը բավականին մեծ չափով իջնում է 2015 թվականի պարտատոմսերով, ապա եկամուտի կեսը փակվում է մինչև 2018 թվականը[1]։

Անհրաժեշտության դեպքում լեդերինգը կարող է ազատել կապիտալը։ Մարդը կարող է առավել կարճաժամկետ պարտատոմսեր, եթե մոտ ապագայում նրան պետք կգան ֆինանսավորման միջոցներ, օրինակ, երեխաների կրթության համար, կամ երկարաժամկետ պարտատոմսեր, որոնց մարման ժամկետը կգա ավելի ուշ և չեն պահանջվի արագ կատարվող ծախսումներ այն իրադրությունում, երբ տնտեսությունը նպաստում է եկամուտների ստացմանը[2]։

Այլ օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեդերինգը նաև բնորոշում է այն գործընթացը, որտեղ որոշակի գնով բաժնեմասի ձեռքբերման համար ներդրողները նաև պետք է համաձայնեն ավելի բարձր գնով լրացուցիչ բաժնետոմսեր գնելուն։ Այն արհեստականորեն ավելացնում է բաժնեմասային կապիտալի գինը և թույլ է տալիս որոշակի անձնանց գնել ավելի ցածր գնով, սայան այն պայմանով, որ նրանք կկարողանան դա վաճառել ավելի բարձր գնով։ Իրականում նման գործածությունը անօրինական է[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Fink, Jim (3/8/2010). «A Fixed-Income Stairway to Heaven: Bonds». Investing Daily. Վերցված է 2012 թ․ մարտի 19-ին.
  2. Staff (2010 թ․ օգոստոսի 8). «Boost Bond Returns with Laddering». Investopedia.
  3. Sturla Lyngnes Fjesme (2011 թ․ հոկտեմբերի 25). «Laddering in Initial Public Offering Allocations». AFA 2012 Chicago Meetings Paper. Վերցված է 2012 թ․ մարտի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]