Լաքեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լաքապատ աստիճաններ

Լաքեր, թաղանթ առաջացնող նյութերի լուծույթներն են օրգանական լուծիչներում։ Փայտե, մետաղե և այլ մակերեսներ բարակ շերտով պատելուց և չորացնելուց հետո լաքերն առաջացնում են մակերեսին ամուր կպած պինդ, փայլուն, թափանցիկ թաղանթներ։ Այդ թաղանթներն առարկաները պաշտպանում են մթնոլորտի և այլ վնասակար ազդեցություններից, ինչպես նաև ունեն գեղազարդիչ նշանակություն։ Լաքերի մեծամասնությունն անգույն է։ Գունավոր լաքեր ստանալու համար նրանց ավելացնում են լուծելի օրգանական ներկանյութեր, որոնք պահպանում են թաղանթների թափանցիկությունը։ Սև լաքերը պատրաստում են հանքաձյութերից։ Լաքապատում են ցողելու, քսելու, թաթախելու և այլ եղանակներով։

Լաքերը մածուցիկ են, ներծծվում են առարկայի մակերևույթով և արագ չորանում են։ Լաքաթաղանթները կարծր են, ամուր, մթնոլորտա- և լուսադիմացկուն, կայուն՝ ջրի, բենզինի, հանքային յուղերի ազդեցությունների նկատմամբ, ինչպես նաև էլեկտրամեկուսիչ են։ Լաքերի որոշ տեսակներ կիրառվում են նաև գեղազարդիչ-կիրառական արվեստում։

Նաև չոր լաքից պատրաստում են խաղալիք-հուշանվերներ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Խաղալիք-հուշանվերներ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 508
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լաքեր» հոդվածին։