Լարք Հարբոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Լարք Հարբոր
ԵրկիրԿանադա Կանադա
Հիմնադրված է1925 թ.
Մակերես12,92 կմ²
Բնակչություն522 մարդ (2016)[1]
Լարք Հարբոր (Կանադա)##
Լարք Հարբոր (Կանադա)

Լարք Հարբոր (անգլ. Lark Harbour), ոչ մեծ քաղաք (town) Նյուֆաունդլենդ կղզում (Նյուֆաունդլենդ և Լաբրադոր նահանգ, Կանադա)[2]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լարք-Հարբորը գտնվում է Նյուֆաունդլենդ կղզու արևմտյան մասում, Բեյ-Օֆ-Այլենդս ծոցի հարավային ծայրամասում, Սուրբ Լավրենտիոս ծոցի մոտակայքում։ Քաղաքը գտնվում է համանուն ծովածոցում[2]։ Քաղաքի տարածքը կազմում է 12,92 կմ²[3]։

Լարք ծովածոցի մյուս կողմում (թերակղզու վրա, որը այդ ծովածոցը բաժանում է հարևան Յորք ծովածոցից) գտնվում է Բլոու-Մի-Դաուն նահանգային զբոսայգին[4]։ Բացի այդ, Լարք նավահանգստի շրջակայքում կան մի քանի այլ զբոսաշրջային ուղիներ, այդ թվում՝ դեպի Սուրբ Լավրենտիոսի ծոցի ափին գտնվող ծովածոցերը[5]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծոցն իր անունը ստացել է ի պատիվ H.M.S. Lark-ի, որը մեկն է այն երկու նավերից, որոնց վրա Ջեյմս Կուկը 1767 թվականին ուսումնասիրել է Բեյ-Օֆ-Այլենդս շրջանը։ Երկրորդ նավի` H.M.S. York-ի պատվին է անվանակոչվել հարևան Յորք ծոցը` հետագայում Յորք նավահանգստային ավանը, որը տեղակայված է Լարք Հարբորից հարավ[2][6]։ XVIII դարում ֆրանսիացի ձկնորսները ծովածոցում ձողաձուկ և տառեխ էին որսում։ XIX դարի սկզբին Լարք Հարբոր շրջան ԱՄՆ-ից և Նոր Շոտլանդիայից եկան ձկնավաճառներ։ 1830-ական թվականներին այստեղ երկու խրճիթներ կային, իսկ 1850-ականներին արդեն այն մշտական բնակիչներով բնակավայր էր[2]։

1884 թվականին Լարք Հարբորում ապրում էր 77 մարդ, իսկ 1911 թվականին բնակչությունը հասավ 362-ի։ Հիմնական զբաղմունքները ձկնորսությունն ու այգեգործությունն էին։ Լարք-Հարբորը դարձավ կարևոր նավահանգիստ տառեխի արտահանման համար (և մինչև 1979 թվականը մնաց այդ կարգավիճակում)։ 1974 թվականին Լարք Հարբորը ստացավ փոքր քաղաքի (town) կարգավիճակ, բացի այդ, նրա կազմի մեջ մտան նաև մոտակայքի Լիթլ Պորտը (Little Port) և Բոթլ Քովը (Bottle Cove)[2]: Քաղաքում կա անգլիական եկեղեցի, դպրոց, գրադարան, երկու ռեստորան և հանրախանութ[7]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի տվյալների համաձայն Լարք-Հարբորի բնակչությունը կազմում էր 522 մարդ, 48,6% տղամարդ և 51,4% կին։ Լարք Հարբորի բնակիչների կյանքի միջին տևողությունը կազմում էր 47,4 տարի[3]։

Բնակչության թիվն ըստ տարիների
1986 1991 1996 2001 2006 2011 2016
829[8] 755[9] 680[9] 613[10]  565  [10]  510  [11]  522[11] 

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Canada 2016 Census
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Lark Harbour // Encyclopedia of Newfoundland and Labrador / Joseph R. Smallwood, Cyril F. Poole, Robert H. Cuff. — St. John's: Harry Cuff Publications, 1991. — Vol. 3. — P. 250—251. — ISBN 0-9693422-2-5
  3. 3,0 3,1 «Census Profile, 2016 Census: Lark Harbour, town» (HTML). Statistics Canada — www12.statcan.gc.ca. Վերցված է 2020 թ․ հուլիսի 1-ին.
  4. «Blow Me Down Provincial Park» (HTML). www.gov.nl.ca. Վերցված է 2020 թ․ հուլիսի 1-ին.
  5. «Hiking Trails» (HTML). www.yorkharbourlarkharbour.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 1-ին.
  6. «Welcome To The Towns of York Harbour & Lark Harbour» (HTML). www.yorkharbourlarkharbour.com. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 1-ին.
  7. «Welcome To The Town of Lark Harbour» (HTML). www.yorkharbourlarkharbour.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 1-ին.
  8. Lark Harbour // Encyclopedia of Newfoundland and Labrador / Joseph R. Smallwood, Cyril F. Poole, Robert H. Cuff. — St. John's: Harry Cuff Publications, 1991. — Vol. 3. — P. 250—251. — ISBN 0-9693422-2-5.
  9. 9,0 9,1 Lark Harbour Profile (HTML). nl.communityaccounts.ca. Дата обращения: 1 июля 2020.
  10. 10,0 10,1 Lark Harbour — Town, Newfoundland and Labrador, Canada (HTML). www.city-data.com. Дата обращения: 1 июля 2020. Архивировано 2 июля 2020 года.
  11. 11,0 11,1 Census Profile, 2016 Census: Lark Harbour, town (HTML). Statistics Canada — www12.statcan.gc.ca. Дата обращения: 1 июля 2020.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]