Լատվիայի խորհրդարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լատվիայի խորհրդարան
լատիշ․՝ Saeima
Տեսակ
ՏեսակԽորհրդարան և միապալատ խորհրդարան
Պատմություն
Հիմնադրված1922
Ղեկավարում
ԽոսնակԻնարա Մուրնիեցա, Ազգային միավորում
սկսած նոյեմբերի 4, 2014
Կազմը
Նստատեղեր100
Հանդիպումների վայր
Լատվիայի սեյմի շենքը Ռիգայում
saeima.lv(լատիշերեն)(ֆր.)(անգլ.)

Լատվիայի խորհրդարան, առավել հայտնի է, որպես Լատվիայի Հանրապետության սեյմ (լատիշ․՝ Latvijas Republikas Saeima), միապալատ օրենսդիր մարմին Լատվիայի Հանրապետությունում, որը բաղկացած է թվով 100 պատգամավորներից։

Սեյմի պատգամավորների ընտրություններին կարող են մասկակցել միայն Լատվիայի Հանրապետության հինգ շրջանների (այդ թվում և մայրաքաղաք Ռիգայի) չափահաս քաղաքացիները։

Խորհրդարանական ընտրություններն այս երկրում անց են կացվում չորս տարին մեկ (հազվադեպ՝ երեք տարին մեկ անգամ)՝ հոկտեմբեր ամսվա առաջին շաբաթ օրը։ Բացառություն են կազմում միայն հինգերորդ գումարման սեյմի և տասնմեկերորդ գումարման արտահերթ ընտրությունները։

Ընտրական համակարգը համամասնական է։ Ընտրությունը համարվում է ստացված, եթե վերջինիս մասնակցում են ընտրացուցակներում գրանցված անձանց 5 տոկոսը։

Լատվիայի Հանրապետության սեյմի խոսնակի պաշտոնը 2016 թվականի նոյեմբերի 4-ից զբաղեցնում է լատվիացի լրագրող և Ազգային միավորում կուսակցության անդամ Ինարա Մուրնիեցան։

Խորհրդարանի կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լատվիայի Հանրապետության սեյմի կազմը
Կուսակցության անվանում Ձայներ % Առաջխաղացում Տեղեր +/ –
Սոցիալ-դեմոկրատական

«Համաձայնություն»

կուսակցություն

209,887 23.00 % -5.36 % 24 -7
Միասնություն 199,535 21.87 % +3.04 % 23 +3
Կանաչների և քրիստոնյաների

միություն

178,210 19.53 % +7.31 % 21 +8
Ազգային միավորում 151,567 16.61 % +2.73 % 17 +3
Ի սրտե Լատվիայի համար 62,521 6.85 % չկա 7 չկա
Լատվիայի միացյալ

շրջաններ

60,812 6.66 % չկա 8 չկա
Լատվիայի համառուսական

միություն

14,390 1.58 % +0.8 % 0 ±0

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]