Լատվիական երկաթուղու պատմության թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լատվիական երկաթուղու պատմության թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Լատվիա
ՏեղագրությունՌիգա
ՀասցեUzvaras bulvāris 2A, Rīga, LV-1048[1]
Հիմնադրվել է1994[1]
Մակերես7097 քառակուսի մետր, 2428 քառակուսի մետր
Հավաքածուի չափս19 706[1]
Կայքrailwaymuseum.lv/en(անգլ.) և railwaymuseum.lv(լատիշերեն)
Քարտեզ
Քարտեզ

Լատվիական երկաթուղու պատմության թանգարան (լատիշ․՝ Latvijas dzelzceļa vēstures muzejs), թանգարան Լատվիայում, որը համարվում է «Latvijas dzelzceļš» (Լատվիական երկաթուղիներ) ընկերության ստորաբաժանում։

Թանգարանի Ելգավայի մասնաճյուղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելգավայի բաժանմունքի պատմությունը սկսվում է 1982 թվականի[2] դեկտեմբերի 24-ին, երբ Ելգավայի երկաթուղայինների ակումբի շենքում բացվեց Ելգավայի երկաթուղու բաժանմունքի մարտական և աշխատանքային փառքի թանգարանը։ 1991 թվականին երկաթուղու թանգարանը սեփականության իրավունքով ստացավ երկաթուղային կայարանի մոտակայքում 1903 թվականին կառուցված երկաթուղայինների տունը։ Թանգարանի ցուցադրություններում կան լուսաազդանշաններ, կցորդիչներ, երկաթուղային սայլակներ, լոկոմոտիվների անվազույգեր, ջրմուղ աշտարակ, գծանցի սարքավորումներ, սլաքավարի տնակ։

Թանգարանի Ռիգայի մասնաճյուղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիգայի մասնաճյուղը տեղակայված է 19-րդ դարի լոկոմոտիվների վերանորոգման արհեստանոցում, որը գտնվում է Արևմտյան Դվինայի ձախ ափին՝ Ազգային գրադարանի նոր շենքից ոչ հեռու։ Թանգարանի ցուցադրություններում առկա են համազգեստի նմուշներ, երկաթուղային սարքավորումներ, տոմսեր, գնացքների չվացուցակներ, գործող երկաթուղային կայարանի մոդելը։

Շինությունների հիմնական տարածքից դուրս ցուցադրվում են Լատվիայում գործող շարժակազմերը՝

  • Շոգեքարշ ТЭ-036
  • Մագիստրալային շոգեքարշ ТЭ3-7593
  • Մագիստրալային շոգեքարշ ТЭП60-1206
  • Մանևրային շոգեքարշ ТЭМ2-1000 (իսկական համարը 1130)[3]
  • Մանևրային շոգեքարշ ТГМ3Б-2804
  • Մանևրային շոգեքարշ ТГМ1-532
  • Մանևրային շոգեքարշ ТГК2-5999
  • Մոտորաքարշ М2К15-885
  • Կոնտակտա-մարտկոցային էլեկտրոքարշ ВЛ26-005
  • Էլեկտրագնացի սեկցիա ЭР2-397
  • Ուղևորատար զրահապատ վագոն սրահ
  • Նեղուղի երկաթուղային վագոններ
  • Ձյունամաքրիչ
  • Երկաթուղային սայլակ

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Muzeju statistika 2018 (լատիշ.) // Latvijas Atvērto datu portālsLatvijas Republikas Kultūras ministrija.
  2. Թանգարանի պաշտոնական կայք(լատիշերեն)
  3. «ТЭМ2-1000 на ФГП». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լատվիական երկաթուղու պատմության թանգարան» հոդվածին։