Լապլանդական հեքիաթներ (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լապլանդական հեքիաթներ
Տեսակմուլտֆիլմ
Հիմնված էՆիլսի զարմանահրաշ ճանապարհորդությունը վայրի սագերի հետ
ՌեժիսորՎլադիմիր Դեգտյարյով, Վլադիմիր Պոլկովնիկով և Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայա
ՍցենարիստԳեորգի Բերյոզկո, Ալեքսանդրա Լյուբարսկայա և Միխայիլ Վոլպին
ՀնչյունավորումԳեորգի Վիցին, Անճոռնի ճուտիկը (մուլտֆիլմ, 1956), Ալեքսանդրա Դենիսովա, Ելենա Պոնսովա, Սերգեյ Ցեյց, Իրինա Կարտաշյովա, Գեորգի Միլյար, Արքայական նապաստակներ, Վալենտինա Սպերանտովա, Էրաստ Գարին, Անատոլի Կուբացկի, Տատյանա Ստրուկովա, Սերգեյ Մարտինսոն և Ալեքսեյ Կոնսովսկի
ԵրաժշտությունԷդուարդ Կոլմանովսկի, Կարեն Խաչատրյան և Վլադիմիր Յուրովսկի
ՕպերատորՄիխայիլ Դրույան, Նիկոլայ Վոինով և Եկատերինա Ռիզո
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ

«Լապլանդիայի հեքիաթներ» (ռուս.՝ Лапландские сказки), խորհրդային լիամետրաժ մուլտֆիլմ, որը բաղկացած է երեք մուլտֆիլմերից, նկարահանված է ըստ հյուսիսային ժողովրդական հեքիաթների մոտիվների և 1990 թվականին Սոյուզմուլտֆիլմ ստուդիայի կողմից անցած տարիների թողարկումների հետ միասին միավորվել է մեկ ֆիլմում։ Տվյալ մուլտֆիլմերում կրճատվել են աննշան տեսարաններ, վերջնամասից հանվել է մի փոքր տեսարան։ Մուլտֆիլմերի ընթացքում ցուցադրվում են կրկնօրինակված հատվածներ Օլե Լուկոյեի «Ձյունե թագուհին» մուլտֆիլմից[1]։

Այս ժողովածուի մեջ մտել են այնպիսի մուլտֆիլմեր, ինչպիսին են.

  • 1956՝ «Անճոռնի ճուտիկը»
  • 1960՝ «Արքայական նապաստակներ»
  • 1955՝ «Կախարդված տղան»

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեխաների կողմից սիրված և հայտնի մուլտֆիլմեր` «Անճոռնի ճուտիկը», «Արքայական նապաստակները», և «Կախարդված տղան», դարձել են հայրենական, դասական անիմացիոն ֆիլմեր, որոնք այս լիամետրաճ ֆիլմում ծանոթացնում են Օլե Լուկոյեի բարեհոգի հեքիաթային կերպարը, որը, ինչպես ոչ ոք, կարողանում է պատմել կախարդական պատմություններ։

Անճոռնի ճուտիկը

Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթի մոտիվներով։ Պատմություն դժբախտ բադիկի մասին, որին ոչ ոք չէր սիրում, քանի որ նա լույս աշխարհ է եկել անհրապույր տեսքով և նման չէր թռչնաբակում ապրող մնացած բնակիչներին։ Խեղճ բադի ձագը ենթարկվում էր ծաղր ու ծանակի։ Նա ստիպված եղավ բազմաթիվ փորձությունների միջով անցել, մինչև որ գտավ իր երջանկությունը։ Ամեն ինչ նրա կյանքում փոխվեց աշնան գալու հետ։

Արքայական նապաստակներ

Պետեր Ասբյորսենի հեքիաթի մոտիվներով։ Պատանին թագավորի մոտ ընդունվում է որպես նապաստակների հովիվ։ Ճանապարհին նա փրկում է մի պառավի, ով տալիս է նրան կախարդական սրինգ։ Հիմա տղան կարող է այս ու այն կողմ վազեցնել ոչ միայն նապաստակներին այլ նաև թագավորին։

Կախարդված տղան

Լիամետրաժ մուլտֆիլմ Սելմա Լագերլյոֆի մոտիվներով` «Նիլսի ճանապարհորդությունը վայրի բադերի հետ»։ Հեքիաթային պատմվածքը պատմում է չարաճճի Նիլսեի մասին, որը նեղացրել էր կախարդական թզուկին, ինչի համար պատժվել էր։ Նա վերածվել էր թզուկի և բադերը նրան տարել էին Լապլանդիա։ Շատ բարի գործեր է կատարել տղան, մինչև որ թզուկը վերացնում է կախարդանքը։

Տեսահրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին տվյալ մուլտհավաքածուն բոլոր ներառված մուլտֆիլմերով` «Անճոռնի ճուտիկը», «Արքայական նապաստակները,» «Կախարդված տղան» մուլտֆիլմերը DVD-ի տարբերակով թողարկվել են «Крупный План» ընկերության կողմից[2]։

  • Ձայնը` ռուսերեն Dolby Digital 2.0 Mono
  • Տարածաշրջանային կոդ` 0 (All)
  • Պատկեր` Standart 4:3 (1,33:1)
  • Գույն` PAL
  • Փաթեթավորում` Պարզեցված հրատարակություն (Keep case)
  • Դիստրիբյուտոր` «Крупный План»
  • ISBN 4600448030605[3]

Վերահրատարակում[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-ական թվականների կեսերին տեսասկավառակների վրա թողարկվել է Studio PRO Video-ի «Լավագույն խորհրդային մուլտֆիլմերի» VHS ժողովածուում, որը ձայնագրվել է Hi-Fi Stereo և PAL. համակարգերով։

2009 թվականին տվյալ մուլտֆիլմը DVD տարբերակով թողարկվել է «Крупный План» ընկերության կողմից[2]։

Փառատոններ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1992 թվականին ֆիլմը «Նիկա» կինոփառատոնի 5-րդ մրցանակաբաշխությանը արժանացել է «Լավագույն անիմացիոն ֆիլմ» նոմինացիային։ Բայց դափնեկիր ի վերջո դառնում է պլաստիլինե «Գորշ արջը և Կարմիր գլխարկը» մուլտֆիլմը, որը նկարահանվել է 1990 թվականին ռեժիսոր` Գարրի Բարդինեի կողմից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]