Լանդյան սագեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լանդյան սագեր, սագերի ցեղ, որը ստեղծվել է 20-րդ դարի առաջին կեսին Ֆրանսիայում, տեղական սագերի հիմքի վրա։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փետրավորումը՝ գորշ։ Արու սագերի կենդանի զանգվածը 7,5-8,0 կգ է, էգերինը՝ 6,5-7։ Տարեկան միջին ձվատվությունը՝ 30-40 ձու։ Ձվի զանգվածը՝ 180-200 գրամ։ Սագերը բուծում են լյարդ ստանալու համար, որի միջին քաշը մսեղիքի զանգվածի մինչև 9% է։ Ցեղի և հռենոսյան սագերի բտվող խառնածինների՝ 9,5-10,0 կգ, լյարդի զանգվածը՝ 800–850 կգ։ Ցեղը բուծվում է եվրոպական երկրներում , Ռուսաստանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։