ԼԵԳՕ Մայնդստորմս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գոլֆ խաղացող ռոբոտ, որը ստեղծվել է NXT հավաքծոյի միջոցով
Ռոբոտ-ձեռք, որը ստեղծվել է NXT հավաքծոյի միջոցով

ԼԵԳՕ Մայնդստորմս (անգլերեն՝ LEGO Mindstorms), հավաքովի խաղալիք է (մեխանիկական մասերի և էլեկտրոնային բլոկեր համատեղություն) նախատեսված ծրագրավորվող ռոբոտ ստեղծելու համար: Առաջին անգամ ներկայացվել է LEGO ընկերության կողմիցն 1998 թվականին: Ութ տարի անց` 2006 թվականին թողարկվել է LEGO Mindstorms NXT մոդելը, իսկ 2009 թվականին — LEGO Mindstorms NXT 2.0-ը:[1]

Բովանդակություն

[խմբագրել] Հավաքածոներ

LEGO Mindstorms հավաքածոները կոմպլեկտավորվում են LEGO հավաքածոյի ստանդարտ մասերից և հավաքածոյից, որը կազմված է ծրագրավորվող բլոկից և սենսորներից: Հավաքածոն երկու ձևի է` հիմնական և ընդլայնված: Հիմնական հավաքածոն մատակարարվում է երկու տարբերակով` լայն վաճառքի և հիմնարար ուսումնական: Երկու տարբերակն էլ կարող են օգտագոչծվել ռոբոտատեխնիկայի մրցույթներում (անգլերեն՝ World Robot Olympiad): Ընդլայնված տարբերակը ավելի շատ մասեր ունի:[2]

Набор Lego Mindstorms RCX.
Անիվներ և թրթուրներ Lego Mindstorms
Հեծաններ և ատամնավոր անիվ Lego Mindstorms

[խմբագրել] Բլոկներ

Կազմում կարող են լինել տարբեր մոդիֆիկացիայի բլոկներ: Ներկա պահին դրանք երկուսն են:

RCX NXT
LegoMindstormsRCX.jpg Nxt-brique.jpg

[խմբագրել] Սենսորներ

LEGO Mindstorms հավաքածոները ունեն ինչպես LEGO ընկերության, այնպես էլ այլ (HiTechnic, Mindsensors) ընկերությունների սենսորներ: LEGO Mindstorms NXT ստանդարդ սենսորների օրինակներ`

Ձայնի սենսորNXT Տարածության սենսոր NXT (ուլտրաձայնային սենսոր) Լուսավորության սենսոր NXT Հպման սենսոր NXT Շարժիչ-տախոմետր NXT
Capteur-sonore.jpg
Capteur-ultrasons.jpg
Capteur-photosensible.jpg
Capteur-tactile.jpg
Servo-moteur.jpg

[խմբագրել] Ծրագրեր

LEGO Mindstorms հավաքածոյի կազմում կան ստանդարտ ծրագրեր NXT-G և Robolab, բայց այլ կազմակերպություններ էլ են ստեղծել LEGO Mindstorms-ի ծրագրավորման ծրագրեր: LEGO Mindstorms-ի ծրագրավորման լեզուները լինում են գրաֆիկական և տեքստային: Ամենաժամանակակից ծրագրավորման միջավայրը Microsoft Robotics Developer Studio-ն է;

Ծրագիր Կայք
NXT-G www.mindstorms.lego.com
RoboLab www.mindstorms.lego.com
Microsoft Robotics Developer Studio www.mrds.com
odno-lego www.odno-lego.ru
NBC www.bricxcc.sourceforge.net
NXC www.bricxcc.sourceforge.net
RobotC www.robotc.net
LabVIEW for Lego Mindstorms www.ni.com/academic/mindstorms
leJOS NXJ www.lejos.sourceforge.net
pbLua www.hempeldesigngroup.com
LEJOS OSEK www.lejos-osek.sourceforge.net
ICON www.teamhassenplug.org
QReal http://se.math.spbu.ru/SE/qreal

[խմբագրել] Մրցույթներ

Շատ երկրների դպրոցներում տարածված են LEGO Mindstorms հավաքածոների օգտագործմամբ Ռոբոտիքս դասընթացները: Դասընթացների շնորհիվ պատանիները սովորում են ծրագրավորել և կառավարել ռոբոտներին, բացահայտում են սենսորների տեսակները և դրանց կիրառումը ռոբոտների ծրագրավորման գործում: Նման փորձի տարածման արդյունքում մեծ ժողովրդականություն են վայելում ռոբոտների մրցությունները, ուր ամեն մի ուսումնական հաստատություն կարող է ներկայացնել իր թիմը: Անցկացվում են նաև Ռոբոտների Միջազգային Օլիմպիադաներ` WRO (անգլերեն՝ World Robot Olympiad)

Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի Մեդիա լաբորատորիայի պրոֆեսոր Սեյմուր Փեյփերթը իր «Mindstorms» գրքի նախաբանում գրել է`

Aquote1.png Համակարգչային ծրագրավորման և կարգավորման տրամաբանությունը թույլ է տալիս զարգացնել այնպիսի մտավոր պաշարներ, որոնք շատ օգտակար կլինեն իրական կյանքում և ապագայում: Հետևաբար կրթական Ռոբոտիքսը կարող է դառնալ շատ հարմար փորձադաշտ, որտեղ կարելի է ստեղծարար մտածողություն դրսևորել, ակտիվորեն զարգանալ, փորձարկել ու կիսել գիտելիքները և վերջապես զարգացնել սեփական նախաձեռնությունը: Aquote2.png
Մրցակցային դաշտը
Ռոբոտը

Հայաստանում առաջին անգամ Ռոբոտիքս դասընթացներ են կազմակերպվել Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում 2012 թվականի փետրվար ամսին: Դասընթացները վարել է Իսպանիայից հրավիրված ճարտարապետ DTEC Consulting ընկերության հիմնադիր և ղեկավար Ջուզեպ Ֆարգասը (անգլերեն՝ Jozep Fargas):[3]

[խմբագրել] Ծանոթագրություններ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով