Իրֆաան Ալի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իրֆաան Ալի
 
Կուսակցություն՝ Գայանայի ժողովրդական առաջադիմական կուսակցություն
Կրթություն՝ St. Stanislaus College?
Մասնագիտություն՝ պետական ծառայող և քաղաքական գործիչ
Դավանանք իսլամ
Ծննդյան օր ապրիլի 25, 1980(1980-04-25) (43 տարեկան)
Ծննդավայր Leonora, Գայանա
Քաղաքացիություն  Գայանա

Մոհամեդ Իրֆաան Ալի (անգլ.՝ Mohamed Irfaan Ali, ապրիլի 25, 1980(1980-04-25), Leonora, Գայանա), Գայանայի քաղաքական գործիչ[1]։ Ազգային ժողովի անդամ և բնակարանաշինության նախկին նախարար։ Ժողովրդական առաջադիմական կուսակցությունից երկրի նախագահ է դարձել 2020 թվականի մարտի 2-ի համընդհանուր ընտրությունների արդյունքներով[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է մուսուլմանական ինդոգայանական ընտանիքում Լեոնորում, Գայանայի արևմտյան ափին գտնվող գյուղում, Էսեկիբո Այլենդս-Ուեստ-Դեմերար շրջանում:Նրա ծնողները աշխատել են որպես դասախոսներ, ունի եղբայր։ Իր երիտասարդ տարիների մեծ մասն անցկացրել է Լեգուան կղզում, որտեղ սովորել է տարրական դպրոցում։ Միջնակարգ կրթություն է ստացել Ջորջթաունի Սենթ Ստանիսլաուսի քոլեջում։ Արևմտյան Հնդկաստանի համալսարանի քաղաքային և տարածաշրջանային պլանավորման դոկտորի աստիճան ունի[3]։

2006 թվականին դարձել է Գայանայի Ազգային ասամբլեայի անդամ։ Հետագայում նշանակվել է բնակարանային և ջրային տնտեսության[4] և զբոսաշրջության և առևտրի նախարարի պաշտոնում[5]։ 2019 թվականի հունվարի 19-ին Իրֆաան Ալին ընտրվել է Ժողովրդական առաջադիմական կուսակցության նախագահի թեկնածու, համընդհանուր և տարածաշրջանային ընտրությունները կայացել են 2020 թվականի մարտի 2-ին[6][7]։

Իրֆաան Ալիին 19 կետից բաղկացած մեղադրանքներ են ներկայացվել Գայանայի կազմակերպված հանցավորության դեմ պայքարի հատուկ ստորաբաժանման (SOCU) կողմից դավադրության և խարդախության մեջ[8]։ Ալիի փաստաբանները հայտարարել են այդ մեղադրանքների անօրինականության մասին և պնդել, որ դրանք քաղաքական բնույթ են կրել և «շինծու են եղել»[9]։ Իրֆաան Ալիին նախագահի թեկնածու ընտրվելուց անմիջապես հետո ընդդիմախոսները նրան մեղադրել են խարդախության մեջ. իբր, մոտ երկու տասնամյակ առաջ Ալին սխալ է տրամադրել իր որակավորումներից մեկը[10]։ Նախագահական քարոզարշավում նա ծրագիր է տրամադրել, հիմնականում տնտեսական հարթակում, հիմնվելով տնտեսական զարգացման տեմպերի նվազման և վարչակազմի գործազրկության աճի վրա[11]։ Իրֆաան Ալին խոստացել է ստեղծել 50,000 նոր աշխատատեղեր հինգ տարվա ընթացքում[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Hon. Mohamed I. Alli, MP Parliament of Guyana
  2. [1]
  3. Irfaan Ali awarded Doctorate of Philosophy in Urban and Regional Planning
  4. Irfaan Ali sworn in as new Minister of Housing and Water
  5. Minister Ali markets Guyana’s tourism in Spain
  6. Irfaan Ali is PPP/C presidential candidate Stabroek News
  7. «Irfaan Ali proposes plan to improve Guyanese lives | INews Guyana». iNews Guyana. 2019 թ․ հունիսի 24. Վերցված է 2019 թ․ հունիսի 26-ին.
  8. News, Stabroek (2018 թ․ նոյեմբերի 29). «Irfaan Ali on 19 fraud charges over Pradoville Two». Stabroek News (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 30-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  9. «Irfaan Ali on 19 fraud charges over Pradoville Two». Stabroek News (անգլերեն). 2018 թ․ նոյեմբերի 29. Վերցված է 2020 թ․ հունիսի 15-ին.
  10. «Irfaan Ali accused of academic fraud». Kaieteur News (անգլերեն). 2019 թ․ հունվարի 13. Վերցված է 2019 թ․ հուլիսի 30-ին.
  11. «PPPC Manifesto 2020 elections» (PDF).{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  12. «PPPC Manifesto Elections 2020» (PDF).{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրֆաան Ալի» հոդվածին։