Իրինա Նոզդրովսկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իրինա Նոզդրովսկայա
Ծնվել էհունվարի 27, 1979(1979-01-27)
ԾննդավայրDemidiv, Վիշգորոդի շրջան, Կիևի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահացել էդեկտեմբերի 29, 2017(2017-12-29) (38 տարեկան)
Մահվան վայրՎիշգորոդի շրջան, Կիևի մարզ, Ուկրաինա[2]
Քաղաքացիություն Ուկրաինա
Մասնագիտությունիրավաբան, իրավապաշտպան և փաստաբան

Իրինա Նոզդրովսկայա (հունվարի 27, 1979(1979-01-27), Demidiv, Վիշգորոդի շրջան, Կիևի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] - դեկտեմբերի 29, 2017(2017-12-29), Վիշգորոդի շրջան, Կիևի մարզ, Ուկրաինա[2]), ուկրաինացի իրավապաշտպան[3]։ 2015 թվականին Վիշգորոդի շրջանի դատավորի զարմիկ Դմիտրի Ռոսոշանսկին մահացու վրաերթի էր ենթարկել նրա քրոջը[3]։ Նոզդրովսկայան աշխատել է Ռոսոշանսկիին պատասխանատվության ենթարկելու վրա, և 2017 թվականի մայիսին նրան ազատազրկել են 7 տարի ժամկետով[3][4]։

Նոզդրովսկայան անհետ կորել էր 2017 թվականի դեկտեմբերի 29-ին[3]։ Նրա մարմինը հայտնաբերվել էր Կիևի մերձակայքում գտնվող գետում 2018 թվականի հունվարի 1-ին, սպանության համար քրեական գործ էր հարուցվել[3]։ Դիահերձմամբ հայտնաբերվել էր պարանոցի բազմաթիվ կտրած-ծակած վերքեր[5][6][7][8][9]։

Իրավապաշտպանական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Նոզդրովսկայայի քրոջը սպանել է Կիևի դատավորի եղբորորդին՝ Դմիտրի Ռոսոշանսկին[3][10]։ Երիտասարդը, ինչպես պարզվել էր հետագայում, թմրանյութերի ազդեցության տակ էր եղել[3]։ 2017 թվականի մայիսին Ռոսոշանսկին դատապարտվում է 7 տարվա ազատազրկման[11]։ Նոզդրովսկայայի փաստաբան Վիտալի Մացելյուկը հայտնում է, որ այս գործի հնչեղությունը Կիևի իշխանություններին ստիպել է գործի անցնել[12]։ «Առանց լրատվամիջոցների, դա կարող է ոչ մի տեղ չհասնել», - ասել էր նա։ Ռոսոշանսկու վերաքննիչ բողոքը մերժվում է 2017 թվականի դեկտեմբերի 27-ին։ Երկու օր անց` դեկտեմբերի 29-ին, Նոզդրովսկայան անհետանում է[9]։

Հետաքննություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հունվարի 1-ին Կիևի մերձակայքում գտնվող գետում հայտնաբերվում է 3 օր անհետ կորած Իրինա Նոզդրովսկայայի մարմինը[3]։ ՆԳՆ պրոֆմիության ղեկավար Իլյա Կիվան տեղեկացնում է, որ նախնական տվյակներով՝ մարմինը կամուրջից ցած են նետել[3]։ Իրավապահները կատարվածը կապում են մահացածի մասնագիտական գործունեության հետ[3]։ «Հետաքննության թիմն այժմ աշխատում է, իրեր են որոնվում, այս դեպքի վերաբերյալ նոր վարկածներ են ճշտվում։ Հարազատները տեղյակ են հայտնաբերված մարմնի մասին», - մանրամասնել էր Կիվան[3]։ Իրավապաշտպանի անհետացման մասին հայտնի էր դարձել դեկտեմբերի 29-ին[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://www.ukrinform.ua/rubric-regions/2374695-na-kiivsini-znikla-zinka-aka-rozsliduvala-zagibel-svoei-sestri.html
  2. 2,0 2,1 2,2 https://nv.ua/ukr/ukraine/vbivstvo-nozdrovskoj-politsija-vidnovila-khid-podij-toho-dnja-2443550.html
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 «Կիեւի մերձակայքում ուկրաինացի իրավապաշտպանի մարմինն են գտել». news.am. Վերցված է 2023 թ․ հունիսի 20-ին.
  4. «Ukraine murder probe over lawyer's death» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունվարի 2. Վերցված է 2023 թ․ հունիսի 20-ին.
  5. Tom Parfitt (2017 թ․ հունվարի 2). «Campaigning Ukrainian lawyer found dead». The Times (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունիսի 20-ին.
  6. «Ukraine murder probe over lawyer Nozdrovska's death». BBC (անգլերեն). 2017 թ․ հունվարի 2. Վերցված է 2023 թ․ հունիսի 20-ին.
  7. «Kyiv demonstrators rally for justice in murder of lawyer Iryna Nozdrovska». Kyiv Post (անգլերեն). 2017 թ․ հունվարի 2. Վերցված է 2023 թ․ հունիսի 20-ին.
  8. «Ukrainian Activist Lawyer Nozdrovska Died Of Stab Wounds». Radio Free Europe (անգլերեն). 2017 թ․ հունվարի 3. Վերցված է 2023 թ․ հունիսի 20-ին.
  9. 9,0 9,1 Roman Goncharenko (2017 թ․ հունվարի 5). «Murder of lawyer Iryna Nozdrovska shakes Ukrainians' faith in justice system». Deutsche Welle (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունիսի 20-ին.
  10. McLaughlin, Daniel. «Ukraine claims it has caught killer of campaigning lawyer». The Irish Times (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունիսի 20-ին.
  11. «In Ukraine, a human rights activist was killed who was investigating the death of her sister». ForumDaily (անգլերեն). 2018 թ․ հունվարի 4. Վերցված է 2023 թ․ հունիսի 20-ին.
  12. «In Ukraine, a human rights activist was killed who was investigating the death of her sister». ForumDaily (անգլերեն). 2018 թ․ հունվարի 4. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 4-ին.