Իվան Կալինկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվան Կալինկին
Ծնվել էհունիսի 23, 1935(1935-06-23)
ԾննդավայրՉելդաևո, Կորժևսկոե գյուղական բնակավայր, Ինզենսկի շրջան, Միջինվոլգյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհունիսի 18, 2012(2012-06-18) (76 տարեկան)
Մասնագիտությունգրող և բանաստեղծ
Լեզուէրզյաներեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան
և Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր գործիչ

Իվան Ալեքսեևիչ Կալինկին (էրզ.՝ Калинкин Иван Алексеевич, հունիսի 23, 1935(1935-06-23), Չելդաևո, Կորժևսկոե գյուղական բնակավայր, Ինզենսկի շրջան, Միջինվոլգյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 18, 2012(2012-06-18)), խորհրդային էրզիացի բանաստեղծ և գրող[1], ԽՍՀՄ Գրողների միության անդամ, Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր գործիչ (1995)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Չելդաևո գյուղում (Ուլյանովսկի մարզի Ինզենսկի շրջան) գյուղացու ընտանիքում։ Նրա հայրը մահացել է 1944 թվականին ռազմաճակատում, նույն թվականին Իվանը մոր հետ տեղափոխվել է Մորդովական ԻԽՍՀ Բոլշոե Իգնատովսկի շրջան, բնակվել Սեմյոնովկա և Կոմունարի ավաններում և Բոլշոյե Իգնատովսկի գյուղում։ Ավարտել է Բոլշոե Իգնատովսկի շրջանի Սպասսկու միջնակարգ դպրոցը և Արդատովի մշակութային կրթական դպրոցը։ Բանակում ծառայելուց հետո աշխատանքի է անցել Ստարոյե Չամզինո գյուղում` որպես ակումբի վարիչ (1956-1959)։

Լրագրողական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1959 թվականի մարտից եղել է Բոլշոե Իգնատովսկի շրջանի «Աշխատանքի դրոշ» թերթի խմբագրության աշխատակից։ Հետագայում զբաղեցրել է արդատովյան «Մայակ» և ռոմոդանովյան «Պոբեդա» թերթերի գրական ախատակցի և բոլշեիգնատովսկյան «Վոսխոդ» թերթի բաժնի վարիչի պաշտոնները։ 1970 թվականին ավարտել է Գորկու սոցիալ-քաղաքագիտական ինստիտուտը և նույն տարում նշանակվել «Վոսխոդ» թերթի խմբագիր։ 1972 թվականից բնակվել է Սարանսկում և աշխատել է «Էրզյան պրավդա» հանրապետական թերթի բաժնի վարիչ, «Սյատկո» («Իսկրա») ամսագրի գրական աշխատող և պատասխանատու քարտուղար։ 1976 թվականից ԽՍՀՄ Գրողների միության անդամ է, 1977-1984 թվականներին եղել է «Սյատկո» ամսագրի գլխավոր խմբագիր։ 1984 թվականի հունիսից Մորդովական ԻԽՍՀ Գրողների միության նախագահն է։

Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալինկինի «Պոչտալյոնկա» առաջին բանաստեղծությունը հրապարակվել է 1956 թվականին «Սուրան տոլտ» («Սուրյան կրակներ») ամսագրում։ Իր գրական գործունեության ընթացքում հրատարակել է 19 բանաստեղծությունների գիրք և «Ավա դի լեյ» («Կինը և գետը») բանաստեղծական պոեմ վեպը։ Առաջին գիրքը «Զորյան միզոլկստ» («Այգաբացի ժպիտը») հրատարակվել է Սարանսկում 1969 թվականին և նվիրված է Մորդովիայի աշխատավոր մարդուն ու բնությանը։ Նրա մյուս գրքերից են` «Մանեյ պիզեմե» («Կույր անձրև»), «Սիրնեն սյուլմո» («Ոսկե հանգույց»), «Լեմզերկս չիրե» («Թխենու ափ»), «Կանաչ խարույկներ», «Կիզեն մենել» («Ամառային երկինք ») և «Հույս»։ «Ավա դի լեյ» («Կինը և գետը») բանաստեղծական վեպում նկարագրվում է էրզյան Չելդաևո (Չեյ) գյուղի երկրագործ բնակիչների կյանքն ու ճակատագիրը։ Ռուսերեն թարգմանությունը հրատարակվել է 1998 թվականին, իսկ 2003 թվականին հրատարակվեց եռահատոր էրազմերեն լեզվով երկերի ժողովածուի առաջին հատորը։ Կալինկինի բանաստեղծությունների ռուսերեն թարգմանությունները հրապարակվել են «Լիտերատուրնայա գազետա» և «Լիտերատուրնայա Ռոսիա» թերթերում, «Նաշ սովրեմեննիկ», «Դրուժբա նարոդով», «Նեվա», «Վոլգա» և «Օգոնյոկ» ամսագրերում։ Կենտրոնական հրատարակչություններում հրատարակվել են «Թխենու ափ» և «Կանաչ խարույկներ» գրքերը, ինչպես նաև Խորհրդային Միության հերոսների մասին «Տառապանքի ուղիներով» ակնարկների գիրքը և «Վասոլոն կի լանգսո» («Երկար ճանապարհին») վիպակների ժողովածուն։ Կալինկինը համարվում է էրզյան լեզվով առաջին սոնետների հեղինակ, որոնցից առանձնանում են «Ине Эрьзянень пшкадема» («Դիմում մեծ Էրզեին»), «Ояксчинь цецят» («Բարեկամության ծաղիկներ»), «Сюконямо», «Лецтнемань васолкст» («Հեռավոր հիշողություններ»)։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվան Կալինկինը 1990 թվականին ստացել է Մորդովական ԻԽՍՀ պետական մրցանակ «Սոճու անտառ», «Բարեկամության ծաղիկներ», «Երգեր Սուրի և Մոկշի ափերից» բանաստեղծությունների և պոեմների ժողովածուի համար։ Արժանացել է Մորդովիայի ժողովրդական գրող, Մորդովիայի վաստակավոր բանաստեղծ (1990) և Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր գործչի կոչումների։ Ընտրվել է Մորդովիայի Գերագույն Խորհրդի պատգամավոր, եղել է Ռուսաստանի Դաշնության Գրողների միության վարչության քարտուղար։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Время и события. 2010 Библиографический указатель. Указ Главы Республики Мордовия

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]