Իսրայել Պլյուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Իսրայել Պլյուս»
«הערוץ הראשון»
Երկիր Flag of Israel.svg Իսրայել
Լեզու հեռարձակման ռուսերեն
Հեռարձակման սկսման թվական 2002 նոյեմբերի 12
Հիմնադիր Լև Լևայեվ
Սեփականատեր Լևայևի ֆինանսական խումբ
Վեբ-կայք http://mnenia.zahav.ru/


Իսրայել Պլյուս (եբր.՝ ערוץ ישראל פלוס‎‎, ռուս.՝ Израиль плюс, հայտնի է նաև «9-րդ ալիք» (ռուս.՝ 9-й канал) անվանումով), ռուսերեն լեզվով հեռարձակվող Իսրայելական հեռուստաալիք։ Հեռուստաալիքը հիմնվել է գործարար Լև Լևայեվի կողմից, հեռարձակումը սկսել է 2002 թ. նոյեմբերի 12-ին, երբ Լևայևի ֆինանսական խումբը շահեց ռուսերեն լեզվով հեռուստաալիք հիմնվելու մրցույթը։

Հեռուստաալիքի միջազգային տարբերակը հիմնվել է 2005 թվականին ԱՄՆ-ում (Galaxy26) և Ավստրալիայում (NSS6)։ Այս երկրներում տարածվում է «Իսրայել Պլյուս» անվանումով։ Հեռուստաալիքի հաղորդումները ընդգրկվում են նաև մեկ այլ` ամերիկյան ռուսալեզու RTN հեռուստաալիքի եթերացանկում։

2008 թ. սկզբին հեռարձակումը տարածվում է Ռուսաստանում, Ղազախստանում, Մոլդովայում և Բալթյան երկրներում։ 2009 թ,-ից հեռուստաալիքը հասանելի է ռուսաստանյան «Ռադուգա» (ABS1 արբանյակ) արբանյակային տիրույթում։

2009 թվականին հեռուստաալիքը մեկնարկեց տարածումը IPTV համակարգով ԱՄՆ-ի, Կանադայի և Եվրոպայի (հիմնականում Գերմանիայի) տարածքներում։

2010 թ. ապրիլին Ուկրաինայի խարհրդարանը ավելացրեց 9-րդ ալիքը Ուկրաինայի տարածքում հեռարձակում թույլատրված հեռուստաալիքների ցուցակում։

Արտաքին հղումներ[խմբագրել]