ԲԿՄԱ-2 երիտասարդական դպրոցի սան։2001-ին հայտնվել է Մախաչկալայի «Անժիի» հայտացուցակում»։ Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2002 թվականին Վլադիմիրի «Տորպեդոյում»։ 2003 թվականին վերադարձել է «Անժի», որի կազմում Առաջին դիվիզիոնում անցկացրել է 9 հանդիպում։ 2005-ին հանդես է եկել Մոլդովական «Նիստրայում»։ 2006-2007թթ. հանդես է եկել Սոլիգորսկի «Շախտյորում», սակայն խաղադաշտում հազվադեպ էր հայտնվում[2]։ Այնուհետեւ հանդես է եկել Սարատովի «Սոկոլ-Սարատովի»[3] կազմում, որից հետո 2008-ի հուլիսին հրավիրվել է Օրենբուրգի «Գազովիկի»[4] հավաքին և շուտով պայմանագիր է կնքել, իսկ պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է «Սոկոլ-Սարատով» ակումբում։
2010 թվականից մագարամկենտի «Լեկիի» կազմում խաղացել է Դաղստանի առաջնությունում։ 2011 թվականին «Լեքիում» դարձավ թիմի խաղացող մարզիչ։ 2013-ի ամռանը սկսել է խաղալ Դերբենդի «Նարին Կալա» թիմում»[5][6]։