Ինչպես աղվեսը հասավ նապաստակին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինչպես աղվեսը հասավ նապաստակին
Տեսակմուլտֆիլմ
Ժանրհեքիաթ և հումոր
ՌեժիսորԱնատոլի Սոլին
ՍցենարիստԳրիգորի Օստեր
ՀնչյունավորումՕլգա Արոսևա և Գեորգի Վիցին
Բեմադրող նկարիչԻննա Պշենիչնայա
ԵրաժշտությունՍանդոր Կալոշ
ՕպերատորՄիխայիլ Դրույան
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն9 րոպե
Թվական1979

«Ինչպես աղվեսը հասավ նապաստակին» (ռուս.՝ Как лиса зайца догоняла), խորհրդային մուլտֆիլմ, որն ստեղծվել է 1979 թվականին ռեժիսոր-մուլտիպլիկատոր Անատոլի Սոլինի կողմից[1]։ Մուլտֆիլմի էպիզոդներից մեկում օգտագործվել է համընդանուր մուլտիպլիկացիայի սկզբունքը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբողջ մուլտֆիլմի ընթացքում ցուցադրվում է, թե ինչպես է աղվեսը հետապնդում նապաստակին։ Իրադրության ամբողջ հումորայնությունն այն է, որ այդ ընթացքում հերոսներն առանց պարտադրանքի և նույնիսկ մտերմաբար ու խաղաղ զրուցում են կենցաղային ու փիլիսոփայական տարբեր թեմաների շուրջ։

Ի վերջո աղվեսը հոգնում է և սկսում նապաստակին բողոքել իր սոված կյանքից։ Խելամիտ ու չվհատվող նապաստակը խղճում է աղվեսին և սկսում է նրան համոզել, որ կյանքն այնքան էլ վատ չէ, պարզապես պետք է լինել ինքնավստահ և միշտ ասել. «Ես կկարողանամ, ես կկարողանամ»։ Աղվեսն ընդունում է խորհուրդը, իրեն համոզում հավատալ սեփական ուժերին, ապա բռնում է նապաստակին և ուտում նրան։

Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ՝ Գրիգորի Օստեր
  • Ռեժիսոր՝ Անատոլի Սոլին
  • Բեմադրող նկարիչ՝ Իննա Պշենիչնայա
  • Կոմպոզիտոր՝ Շանդոր Կալլոշ
  • Օպերատոր՝ Միխայիլ Դրույան
  • Հնչյունային օպերատոր՝ Ս. Աբելդյաև
  • Դերերը հնչյունավորել են՝ Օլգա Արոսևա – Աղվես, Գեորգի ՎիցինՆապաստակ
  • Նկարիչ-մուլտիպլիկատորներ՝ Վիոլետա Կոլեսնիկովա, Ա. Պանով, Վլադիմիր Վիշեգորոդցև, Վ. Արսենև, Գ. Զեբրովա, Վ. Շևչենկո
  • Ռեժիսորի օգնական՝ Զ. Պլեխանովա
  • Բեմադրող նկարչի օգնական՝ Տ. Սոկոլսկայա
  • Օպերատորի օգնական՝ Ե. Կունակովա
  • Նկարիչներ՝ Վ. Խարիտոնովա, Գ. Մորոզով
  • Մոնտաժող՝ Օ. Վասիլենկո
  • Խմբագիր՝ Արկադի Սնեսարև
  • Տնօրեն՝ Ն. Լիպնիցկայա

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1979 – Մոսկվայի 2-րդ համամիութենական երիտասարդական կինոփառատոնի մրցանակ։

DVD[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը թողարկվել է DVD-ով «Крупный план» ընկերության կողմից։ Ձայնագրության ընթացքում օգտագործվել է պատկերի ու ձայնի վերականգնում, ձայնը՝ Dolby Digital 5.1 Stereo, Dolby Digital 1.0 Mono, պատկերը՝ Standart 4:3 (1,33:1), գույնը՝ PAL:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]