Իկոնիկ մտապահում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իկոնիկ մտապահում (հունարեն՝ eikon - պատկերում, պատկեր), տեսողական զգայարանով ընկալված ինֆորմացիայի պատկերի անմիջական արտացոլում։ Իկոնիկ հիշողության մեջ պահպանման տևողությունը տատանվում է 0,3-1 վայրկյանի միջև։ Ավելի երկարատև՝ մինչև մի քանի վայրկյան մտապահման դեպքում հանդես է գալիս հաջորդական պատկերների տեսքով։

Գործառույթներ[խմբագրել]

  1. Տեղեկատվության պահպանում, որը ապահովում է ազդակների ողջ տարածքը հաջորդիվ պետքական տեղեկատվության զտման համար։
  1. Զգայական անընդհատության ապահովում, որը հանդես է գալիս ներկայի և անցյալի միջև կապի միջոց։
  1. Ծառայում է վերափոխումների ադեկվատության վերահսկողության համար, որոնք իրականացվում են տեղեկատվության մշակման ավելի բարձր մակարդակում։
  1. Ազդակի կարճաժամկետ ներկայացման պայմաններում ծառայում է որպես դրա փոխարինող։[1]

Գիտափորձեր[խմբագրել]

Սպերլինգը մշակել է «մասնակի հաշվետվության» մեթոդիկա, որտեղ հետազոտվողին 50 մվ֊ի ընթացքում ներկայացվում է այսպիսի թվերի հավաքածու․

R G C
L X N

S B J

Եթե հետազոտվողներըը փորձում են ներկայացված թվերից վերարտադրել հնարավորինս շատ, ամենայն հավանականությամբ, նրանք կհիշեն չորսը կամ հինգը։ Սակայն Սպերլինգը, թվերի ողջ կազմի ցուցադրումից անմիջապես հետո ներկայացնում են երեք թվերից որևէ մեկը՝ բարձր, միջին կամ ցածր տոնայնության (բերված օրինակում RGC շարքը կարող էր նշանակվել բարձր տոնայնությամբ, LXN շարքը՝ միջին և այլն)։ Այդ ձայները հետազոտվողին մատնանշում էին, թե թվերի որ շարքն է պետք հիշել՝ առաջին, երկորդ, թե՞ երրորդ։ Յուրաքանչյուր շարքը հստակորեն վերարտադրվում էր հետազոտվողների կողմից 100 % դեպքերում։ Քանի որ հետազոտվողները նախապես չգիտեին, թե երեք շարքերից որ մեկն են նշելու հիշելու համար, կարելի է եզրակացնել, որ բոլոր ինը թվերը հասանելի էին վերարտադրությանը; հետևաբար՝ սենսոր պահարանը պետք է պահպանի ամենաքիչը ինը տարր։ Սպերլինգի հետազոտությունների մեկ այլ առանձնահատկությունն այն է, որ նա փոփոխում էր տառերի ցուցադրման և ձայնի արձակման միջև ընկած ժամանակահատվածը։ Դա ստեղծում էր իկոնիկ հիշողությունը ուսումնասիրելու հնարավորություն՝ երբ ձայնը հապաղում էր ավելի քան 1 վայրկյանով, վերարտադրվող տառերի քանակը ընկնում էր այնպիսի մակարդակի, որը բնորոշ է լրիվ հաշվետվության մեթոդիկայի համար։[2]


Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Հոգեբանություն Իկոնիկ հիշողություն
  2. Роберт Солсо. Когнитивная психология. Питер. 2006