Ի՞նչ դառնալ (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ի՞նչ դառնալ
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորԴմիտրի Բաբիչենկո
ՍցենարիստԴմիտրի Բաբիչենկո
Բեմադրող նկարիչԳրիգորի Կոզլով
ԵրաժշտությունNikolay Ivanov-Radkevich?
ՕպերատորՄիխայիլ Դրույան
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1948

«Ի՞նչ դառնալ» (ռուս.՝ Кем быть?), խորհրդային նկարված մուլտֆիլմ՝ նկարահանված 1948 թվականին «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում՝ ըստ Վլադիմիր Մայակովսկու համանուն բանաստեղծության մոտիվների։ Գովերգում է աշխատանքը և հարգանք ստեղծում ցանկացած մասնագիտության հանդեպ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտիպլիկացիոն ֆիլմը նկարահանվել է Վլադիմիր Մայակովսկու բանաստեղծության մոտիվներով, որտեղ աղջիկն ու տղան՝ քույր և եղբայր Կնոպոչկինները քննարկում են ապագա մասնագիտության ընտրության հարցը։ Ե՛վ տղան, և՛ աղջիկը ցանկանում են օգուտ բերել մարդկանց, սակայն նրանք երկար վիճում էին, թե որ մասնագիտությունն է ամենակարևորը։ Արդյունքում նրանք եկան այն եզրակացության, որ մասնագիտություններից յուրաքանչյուրը յուրովի լավն է, և եթե դրանք չլինեն, չի լինի նաև ապագայում առաջընթաց, առողջություն, լավ կյանք։

Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Քույր ու եղբայր Վանյա և Մաշա Կնոպոչկինները հայտնվել են նաև Վլադիմիր Սուտեևի «Ուրախ պարտեզ» մուլտֆիլմում։

Մուլտֆիլմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկվայի պետական հոգեբանամանկավարժական համալսարանը խորհուրդ է տալիս մուլտֆիլմը դիտեն 5-6 տարեկան հասակի երեխաները[1]։

Տեսաթողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերաթողարկվել է 2002 թվականին VHS, Video CD, DVD տեսքով «Բարև՛, Դպրոց» մուլտֆիլմների ժողովածուով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Список мультфильмов, рекомендованных к просмотру | Центр Игры и Игрушки». psytoys.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]