Ժուլիո Սերժիո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժուլիո Սերժիո
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ժուլիո Սերժիո Բերտանյոլի
Ազգությունը Բրազիլացի
Քաղաքացիությունը  Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 8, 1978(1978-11-08) (45 տարեկան)
Ծննդավայր Ռիբեյրաո Պրետո, Բրազիլիա Բրազիլիա
Հասակ 187 սմ
Քաշ 80 կգ
Դիրք Դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռոմա
Համար 12
Պատանեկան կարիերա
1995–1998 Բրազիլիա Բոտաֆոգո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1998-1999 Բրազիլիա Բոտաֆոգո 2 (0)
1999-2000 Բրազիլիա Ժուվենտուդ 20 (0)
2003-2005 Բրազիլիա Սանթոս 41 (0)
2006 Բրազիլիա Ժուվենտուդ 0 (0)
2006-2013 Իտալիա Ռոմա 49 (0)
2011–2012   Իտալիա Լեչչե 10 (0)
2014- Բրազիլիա Կոմերսիալ 0 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ Օգոստոսի 28, 2013:

Ժուլիո Սերժիո Բերտանյոլի (պորտ.՝ Júlio Sérgio Bertagnoli, նոյեմբերի 8, 1978(1978-11-08)[1] կամ նոյեմբերի 2, 1978(1978-11-02), Ռիբեյրան Պրետո, Սան Պաուլու, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, Ռոմա ֆուտբոլային ակումբի դարպասապահ։ Նա ունի նաև իտալական անձնագիր, քանի որ նրա նախնիները եկել են Իտալիայից[2]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժուլիո Սերժիոն իր կարիերան սկսել է բրազիլական Բոտաֆոգո ակումբում, որտեղ անցկացրել է 4 մրցաշրջան, որից հետո հանդես է եկել մի շարք այլ բրազիլական ակումբներում, այդ թվում նաև Սանթոսում, որի հետ երկու անգամ նվաճել է Բրազիլիայի չեմպիոնի կոչումը։ Ժուվենտուդում հանդես գալու տարիներին Ժուլիո Սերժիոն հրավիրվեց ազգային հավաքական, սակայն չմիացավ թիմին՝ ոտնաթաթի վնասվածքի պատճառով։

2006 թվականի ամռանը Ժուլիոն տեղափոխվեց իտալական Ռոմա, որի կազմում այդ տարի միայն մեկ հանդիպում անցկացրեց, դա Լևերկուզենի Բայերի դեմ ընկերական հանդիպումն էր, որում հրաշալի հանդիպում անցկացնելուց հետո Ռոմայի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետտին նրան անվանեց Սերիա A-ի 3-րդ լավագույն դարպասապահը[3]։ Այնուամենայնիվ Ժուլիոյի մեկնարկը Սերիա A-ում տեղի ունեցավ միայն 2009 թվականի օգոստոսի 30-ին Յուվենտուսի դեմ հանդիպմանը։ Թիմի առաջին դարպասապահ Դոնին այդ ժամանակ վնասվածք ուներ, իսկ երկրորդ դարպասապահ Արթուր Մորաեշի խաղը չէր գոհացնում մարզչին։ 2010 թվականի փետրվարի 18-ին Ժուլիո Սերժիոն ծանր վնասվածք ստացավ[4]։ 2010 թվականի մայիսի 31-ին Ժուլիոն երկարաձգեց պայմանագիևը Ռոմայի հետ մինչև 2014 թվականը[5]։ 2011 թվականի հուլիսի 28-ին նա վարձավճարի հիմունքներով տեղափոխվում է Լեչչե[6]։ 2013\14 մրցաշրջանից առաջ Ռոմայի նորանշանակ գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան ընդգրկում է բրազիլացի դարպասապահին թիմի ընդլայնված հայտացուցակում։

2013 թվականի դեկտեմբերի 4-ին Սեզարը խզեց պայմանագիրը Ռոմայի հետ և դարձավ ազատ գործակալ[7], օրեր անց նա պայմանագիր կնքեց բրազիլական Կոմերսիալ ակումբի հետː

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Menicucci, Ernesto (2007 թ․ հուլիսի 20). «Julio Sergio felice "Sono all' altezza"». Corriere della Sera (իտալերեն). Վերցված է 2011 թ․ հունվարի 11-ին.
  3. «Felice di fare il terzo portiere ma aspetto la mia occasione»
  4. «Вратарь «Ромы» Жулио Сержио пропустит три недели». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 29-ին.
  5. Жулио Сержио продлил контракт с «Ромой»(չաշխատող հղում)
  6. «Julio Sergio dalla Roma al Lecce» (իտալերեն). ANSA. 28.07.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 28-ին.
  7. Good luck, Julio!