Ժոստովյան նախշազարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԽՍՀՄ փոստային նամականիշ: «Ժոստովյան նախշազարդ», 1979 год.

Ժոստովյան նախշազարդ, ռուսական ազգային ժողովրդական արհեստ կռած մետաղական (թիթեղ) Սկուտեղների նկարազարդում, սկիզբ է առել 1825 թվականից Մոսկվայի մարզի Միտիշչենսկի շրջանի Ժոստովո գյուղում։

Ժոստովյան նախշազարդի հիմնական մոտիվը ծաղկեփունջն է։

Նախշազարդի պատմսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժոստովոյի և ժոստովյան արհեստի պատմությունը ծագել է 19-րդ դարից, երբ մերձմոսկովյան ու նախկին Տրոիցկայա գավառի գյուղերում (Ժոստովո, Օստաշկովո, Խլեբնիկովո) ստեղծվեցին արհեստանոցներ, որտեղ պատրաստվում էին լաքապատված նկարազարդ առարկաներ պապիե-մաշեից։ Այս նախշազարդի ավանդույթը հայտնվեց Ժոստովոյում և նրա շրջակա գյուղերում ավելի վաղ եղած Տագիլյան նախշազարդի հիման վրա (18-րդ դար)։ Ժոստովյան նախշազարդի հիմնական մոտիվը, ինչպես և տագիլյանինը՝ ծաղկեփունջն է։ 1992 թվականին Նովոսելցովո գյուղում ստեղծվեց «Նովոսելցովոյի աշխատանքային արտել» մետաղական լաքապատված սկուտեղների արտադրության համար։ 1924 թվականին գյուղում կազմակերպվեցին «Ժոստովյան աշխատանքային արտել»-ը և «Սպեցկուստար»-ը, 1925 թվականին՝ «Լակիրովշչիկ» և միաժամանակ Տրոիցկոյե գյուղում «Սվոյ տրուդ» արտելները սկուտեղների նախշազարդման համար։ Դրանք բոլորը 1928 թվականին միավորվեցին գյուղի «Մետալոպոդնոս» մասնագիտացված արտելում։ 1920—1930-թվականները հեշտ չէին Ժոստովոյի պատմության մեջ։ Սովետական մշակույթի արդիականության ու ռեալիզմի ընդհանրացման ուղղագիծ տենդենցը բերեց նրան, որ ազգային արհեստով զբաղվող կազմակերպությունները փորձեցին փոխել ավանդական ուղղությունները և ներդրեցին ժոստովյան նախշազարդի մեջ օրնոմենտալ և թեմատիկ կոմպոզիցիաներ՝ ստեղծած պրոֆեսիոնալ նկարիչների կողմից՝ առանց հաշվի առնելու տեղական արհեստի առանձնահատկությունները, որոնք ունեին մեքենայացման ու նատուրալիզմի գծեր։ Առաջատար նկարիչները հասկանալով նորարարության օտարամուտ լինելը, կարողացան դիմակայել նրան և նոր մտահղացումներով հանդես եկան ավանդական վարպետությունը խորացնելու համար։ 1960-ական թվականներին Ժոստովոյի պատմության մեջ սկսվեց նոր էտապ, որը շարունակվում է մինչ այժմ։ Սկուտեղների գեղարվեստական նախշազարդը առաջատար վարպետների յուրահատուկ ստեղծագործությունների շնորհիվ ձեռք բերեց ավելի մեծ հեղինակություն և ճանաչում։ Այն ավելի հաճախ սկսեց իր վրա ուշադրություն հրավիրել երկրում և արտասահմանում անցկացվող բազմաթիվ ցուցահանդեսներին։ Իր պատմության ընթացքում ժոստովյան սկուտեղը կենցաղային իրից վերածվեց անկախ դեկորատիվ պաննոյի, իսկ արհեստը ստացավ ռուսական ազգային մշակույթի յուրահատուկ տեսակի կարգավիճակ։ Այսօր դեկորատիվ նախշազարդը վերելք է ապրում։ Դա չի նշանակում, որ արհեստը չունի բարդություններ և խնդիրներ։ Դրանք գոյություն ունեն մշակույթի բոլոր այն ոլորտներում, որոնք ստիպված են դիմակայել ժամանակակից կոմերցիալիզացմանը։ Ժոստովոյին կրկնօրինակում են, փորձում կեղծել տեսակը և նույնիսկ նկարիչների հեղինակային յուրահատկությունները։ Սակայն կոլեկտիվը, որը մշտապես զբաղվում է արհետով, տիրապետում է բազմամյա համառ աշխատանքով ձեռքբերված բարձր արհեստավարժությանն ու հին վարպետների ժառանգսությանը։ Դրան պետք է ավելացնել մշակույթի պատմության, դասական նատյսուրմորտի և ռուսական տարատեսակ ազգային մշակույթի ուսումնասիրությունը, որը լրացնում է վարպետների «ստեղծագործական գանձարանը»։

Ժոստովյան նախշազարդի առանձնահատկությունները[խմբագրել | խմբագրել կոդը]