Ժողովածու (2220)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժողովածու
Տեսակձեռագիր
ԳրիչԶաքարիա սարկավագ
Տարեթիվ1789-190 թվականներ
ՎայրԷջմիածին
Թերթեր329
Նյութթուղթ
Չափս20,5X15
Գիրմիասյուն, նոտրգիր
Տող28
Կազմկաշեպատ տախտակ դրոշմազարդ
Մանրանկարչությունկիսախորան, լուսանցազարդ
ԺողովածուՄատենադարան

Ժողովածու (2220), Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվող ձեռագիր, որը «Մաշտոցի անվան ցուցակ ձեռագրացում» (ձեռագրերի ցանկում) ներկայացված է 2220 թվի տակ։ Ձեռագիրը գրվել է 1789-1790 թվականներին Զաքարիա սարկավագ գրիչի կողմից, Էջմիածնում։ Գրված է թղթի վրա, որը ունի 20,5X15 սմ չափս։ Ձեռագիրը կազմված է 329 թերթից։ Գրված է միասյուն, նոտրգրով։ Ունի կիսախորան, լուսանցազարդ մանրանկարներ։ Կազմը՝ կաշեպատ տախտակ դրոշմազարդ, աստառը՝ դեղին մետաքս։ Հիշատակարաններ՝ գրչի՝ 3ա, 77բ, 83բ, 327բ, 329ա և այլուր, հետագայի՝ 329բ (1812 թ.)[1]:

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սիմ. Երևանցւոյ Լուծմունք Վասն բաժանմանն Դաւթի, Լուծմունք Հնդից առածիցն։
  • Ի Սահմանացն Դաւթի։
  • Պետ. Բերթումեան Մեկնութիւն Վերլուծութեանցն Արիստոտելի, Ի Նկատմանէն Արիստոտէլե։
  • Մեկնութիւն Ամենայն չար տանջելի-ի։
  • Սահակայ Միայնակեցի Դաւանութիւն։
  • Վարդանայ Վասն տեսլեանն Եղեկիէլի։
  • Մովս. Ջուղայեցիւոյ Համառօտ ժողովածու ի պէտս բանասիրաց։
  • Ի բանից Սողոմոնի։
  • Ի Բանից իմաստնոց։
  • Խրատք (Եւագր, Գևորգ Սկևռացի)։
  • Վկայութիւնք ի գրոց Դիոնէսիոսի։
  • ՅԱռ որս գրոց Գր. Աստուածաբանի։
  • Գր. Լուսաւորչի Ճառ։
  • Մեկնութիւն Մատթեի (Ներս. Շնորհալի, Յովհ. Երզնկացի)։
  • Քարոզք։
  • Վանականի վարդապետի համեմատութիւն կտակարանաց։
  • Ներս. Շնորհալւոյ Տաղ, Գիր Հաւատոյ։
  • Նշանակ յԵզեկիելե։
  • Թուղթ Եւագրևայ առ Մելինե։
  • Մեկնութիւն Տեսլևանն Եսայեայ։
  • Մեկնութիւն Հայր մեր-ի (Յովհ. Երզնկացի, Ներս. Լամբրոնացի)։
  • Ցանկ պատմագրաց։
  • Դարագլուխք։
  • Թիւք և ամք վարդապետաց։
  • Ժողովք տիեզերականք, Հայոց։
  • Համադրութիւն թուականաց։
  • Մեկնիչք Գրոց։
  • Յաղագս ազգականութեան (Ներս. Շնորհալի, Գր. Տաթևացի, Յակ. Ղրիմեցի)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարան», Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարան, հ. Ա (խմբ. Լ. Խաչիկյան, Ա. Մնացականյան), Երևան, «Հայկական ՍՍՌ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1965, էջ 748-749 — 1636 էջ։