Jump to content

Ժողովածու (2041)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժողովածու
Տեսակձեռագիր
ԳրիչԿարապես երեց, Երեմյան
ՍտացողԱստվածատուր Վանեցի
Տարեթիվ17֊րդ դար, 1676 թվականից առաջ
Թերթեր384
ՆյութԹուղթ
Չափս27,7X19,7
Գիրերկսյուն, նոտրգիր
Տող30-35
Կազմկաշեպատ տախտակ դրոշմազարդ
Պահպանակմագաղաթ 4
Մանրանկարչությունկիսախորան, լուսանցազարդ
Պատառիկ պահպանակմագաղաթ 4
ԺողովածուՄատենադարան

Ժողովածու (2041), Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվող ձեռագիր, որը «Մաշտոցի անվան ցուցակ ձեռագրացում» (ձեռագրերի ցանկում) ներկայացված է 2041 թվի տակ։ Ձեռագիրը գրվել է 17֊րդ դարում, 1676 թվականից առաջ Կարապետ երեց գրիչի կողմից։ Ստացողը եղել է Ատվածատուր Վանեցին։ Գրված է թղթի վրա, որը ունի 27,7X19,7 չափս։ Ձեռագիրը կազմված է 384 թերթից։ Գրված է երկսյուն նոտրգրով։ Ունի կիսախորան, լուսանցազարդ մանրանկարներ։ Պահպանակը ունի 4 էջ, գրված է՝ մագաղաթի վրա՝ ուղղագիծ երկաթադիրով։ Կազմը՝ կաշեպատ տախտակ դրոշմազարդ, աստառը՝ կապույտ կտակ։ Հիշատակարաններ գրչի՝ 176ա, 249ա, 327բ, 376ա և այլուր, հետագայում՝ 176բ (1676 թվական)[1]։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տօնապատճառ։
  • Քարոզք (Դաւիթ քհյ, Վարդան վրդ․, Գր․ Սկևռացի, անանունք), Նախադրութիւնք թղթոցն առաքելոց Յակոբայ, Պօղոսի, Յովհաննու։
  • Յովհ․ Վանականի Վասն տարեմտին։
  • Գր․ Երուսաղէմացւոյ Սահմանք զանազանք։
  • Մեկնութիւն Արդ գոլ ղէակն֊ի։
  • Ճարտասան Յաղագս բնութեան։
  • Սահմանք՝ Փիլիսոփայականք, Բարոյականի, Բանականի, Մասնաց մարմնոյ։
  • Յաղազս տնկոց։
  • Գր․ Նիւսացւոյ Երանութիւն է պարառութիւն։
  • Յադագս կենդանատեսակ բոլորատեսութեան։
  • Վարդ․ Արևելցւոյ մեկնութիւն Հայր մեր֊ի։
  • Ներս․ Շնորհալւոյ գիր հաւատոյ, Մեկնութիւն խորանաց։
  • Ան․ Շիրակացւոյ Առ խոստացեալսն, Յաղագս շրջադայութեան երկնից։
  • Յաղագս բնութեան մարդոյ (Ի չորից գոյացեալ)։
  • Խ․ Անձևացւոյ բացայայտութիւն աղօթից։
  • Շարական եփրեմի (հայատառ ասորերեն)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարան», Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարան, հ. Ա (խմբ. Լ. Խաչիկյան, Ա. Մնացականյան), Երևան, «Հայկական ՍՍՌ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1965, էջ 706-707 — 1636 էջ։