Jump to content

Ժողովածու (1764)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժողովածու
Տեսակձեռագիր
ԳրիչՍարգիս աբեղա
ՍտացողՍարգիս վարդապետ
Տարեթիվ1651-1654 թվականներ
ՎայրՀամիթ
Թերթեր389
Նյութթուղթ
Չափս19,6X13 սմ
Գիրերկսյուն, նոտրգիր
Տող33
Կազմկաշեպատ տախտակ դրոշմազարդ
Պահպանակմագաղաթ 4, բոլորագիծ երկաթագիր
Մանրանկարչությունկիսախորան, լուսանցազարդ
Պատառիկ պահպանակմագաղաթ 4, բոլորագիծ երկաթագիր
ԺողովածուՄատենադարան

Ժողովածու (1764), Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվող ձեռագիր, որը «Մաշտոցի անվան ցուցակ ձեռագրացում» (ձեռագրերի ցանկում) ներկայացված է 1764 թվի տակ։ Ձեռագիրը գրվել է 1651-1654 թվականներին Սարգիս աբեղա գրիչի կողմից, Համիթում։ Ստացողը եղել է Սարգիս վարդապետը։ Գրված է թղթի վրա, որը ունի 19,6X13 սմ չափս։ Ձեռագիրը կազմված է 389 թերթից։ Գրված է երկսյուն, նոտրգրով։ Ունի կիսախորան, լուսանցազարդ մանրանկարներ։ Պահպանակը ունի 4 էջ, գրված է՝ մագաղաթի վրա՝ բոլորագիծ երկաթագրով։ Կազմը՝ կաշեպատ տախտակ դրոշմազարդ, աստառը՝ դեղին կտավ։ Հիշատակարաններ՝ գրչի՝ 106բ, 120բ, 175ա, 389բ, հետագայի՝ աստառ Բ (1723 թ.)[1]:

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պորփիւրի Ներածութիւն Ստորոգութեանցն Արիստոտելի։
  • Արիստոտելի Ստորոգութիւնք Պերի արմենիաս, Յաղագս առաքինութեանց։
  • Բարթողիմեոսի համառոտ հաւաքումն ի դիալեթիկեն, որ է Տրամաբանութիւն։
  • Դաւթի Մեկնութիւն Ի Վերլուծականն Արիստոտելի, Վասն բաժանման, Սահմանք իմաստասիրութեան։
  • Դաւթի հարքացւոյ Նկատումն Արիստոտելի։
  • Մովսիսի Գումարումն իրողութեանց Սահմանաց Դաւթի։
  • Երկրաչափականք (կետ, գիծ, մակերոյթ և մարմին)։
  • Առածք հինգ։
  • Սահմանք իմաստասիրականք իրր հարցմամբ։
  • Ներս. Շնորհալւոյ Յաղագս աստիճանաց ազգականութեան, Մեկնութիւն րանից ի Սահմանաց գրոց Դաւթի։
  • Գր. Տաթևացւոյ Քարոզք։
  • Անուանք փիլիսոփայից։
  • Գր. Մագիստրոսի Չափաբերականք։
  • Բանք իմաստնոց։
  • Առ. Սիւնեցւոյ Մեկնութիւնք Սահմանաց գրոց, Ամենայն չար տանջելի-ի։
  • Վարդ. Այգեկցւոյ Խրատ։
  • Դաւթի Սահմանք։
  • Ամենայն չար տանջելի։
  • Պատճառ Սահմանացն Դաւթի։
  • Վարդ. Արևելցւոյ Մեկնութիւնք Ծննդոց, Սաղմոսաց, Վասն բանին մասանց։
  • Այլ ոճ վիճելոյ ընդ Քաղկեդոնիկան։
  • Տաղական բանից ցոյցք է սա՝ իմաստնոյ չէ փոյթ...:
  • Սահակայ միայնակեցի Դաւանութիւն։
  • Հարցմունք Վահրամայ և պատասխանիք Վանականի վարդապետի։
  • Ի Ժամանակաց զրուցից Միխ. Ասորւոյ։
  • Թուղթ Վարդանայ վարդապետի ընդդեմ Հռոմաց պապուն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարան», Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարան, հ. Ա (խմբ. Լ. Խաչիկյան, Ա. Մնացականյան), Երևան, «Հայկական ՍՍՌ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1965, էջ 632-633 — 1636 էջ։