Ժյուլվեռն Խաչատրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ժյուլվեռն Խաչատրյան
Ծնվել էհունվարի 1, 1940(1940-01-01) (84 տարեկան)
Վաղաշեն, Մարտունու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունֆիզիկոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան
Ալմա մատերԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ (1964)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր

Ժյուլվեռն Բաղդասարի Խաչատրյան (հունվարի 1, 1940(1940-01-01), Վաղաշեն, Մարտունու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆիզիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1958 թվականին ավարտել է Մարտունու միջնակարգ դպրոցը, 1964 թվականին՝ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը։ 1965 թվականին աշխատանքի է անցել ԵՊՀ ընդհանուր ֆիզիկայի ամբիոնում որպես ասիստենտ։ 1973 թվականին Լենինգրադում պաշտպանել է թեկնածուական, 1993 թվականին Մոսկվայում՝ դոկտորական ատենախոսություն։ 1981 թվականին նրան շնորհվել է դոցենտի, 2004 թվականին՝ պրոֆեսորի կոչում։

Հեղինակ է շուրջ 60 գիտական հոդվածների և համահեղինակ մի քանի ձեռնարկի՝ «Մեխանիկայի ֆիզիկական հիմունքները» (Երևան, 2001), «Օպտիկայի լաբորատոր աշխատանքների ձեռնարկ» (Երևան, 2001), «Էլեկտրականության լաբորատոր աշխատանքների մեթոդական ցուցումներ» (Երևան, 1984)։

Ժյուլվեռն Խաչատրյանի գիտական աշխատանքները նվիրված են գերբարձր հաճախության ռադիոչափական մեթոդներով մթնոլորտի ջրապարունակության ուսումնասիրմանը։ Նա առաջարկել է մեթոդ, որը հնարավորություն է ընձեռում մեծ բարձրությունների վրա թռչող արհեստական արբանյակներից գերբարձր հաճախության ռադիոալիքների և օպտիկական դիտարկումների միջոցով որոշել մթնոլորտում ջրային գոլորշիների պարունակությունը։ Ցույց է տվել, որ մթնոլորտում ալիքատարի առաջացման համար կարևոր է ոչ միայն բեկման ցուցչի փոփոխությունը, այլ նաև օդային շերտի հաստությունը, որտեղ փոփոխվում է բեկման ցուցիչը։ Նրա ղեկավարությամբ տեսականորեն ապացուցվել և փորձով հիմնավորվել է «օդ-ջրի մակերևույթ» համակարգի ռադիոճառագայթման ինտենսիվության հորիզոնական բաղադրիչը խիստ կախված է մթնոլորտում ջրային գոլորշիների ուղղաձիգ բաշխման պրոֆիլից[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կենսագրական հանրագիտարան, Ե., ԵՊՀ հրատարակչություն, 2009, էջ 274։