Ժիվանովիչների ընտանիքի մեղվաբուծության թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժիվանովիչների ընտանիքի մեղվաբուծության թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Սերբիա
ՏեղագրությունՀարավային Բաչկայի շրջան
ՎայրՍրեմսկի Կառլովցի
ՀասցեМитрополита Стратимировића 86б, Сремски Карловци
Հիմնադրվել է1968
Կայքmuseumzivanovic.com(սերբ.)
Քարտեզ
Քարտեզ

Ժիվանովիչների ընտանիքի մեղվաբուծության թանգարան (սերբ.՝ Музеј пчеларства породице Живановић), թանգարան Սերբիայի Սրեմսկի Կառլովցի քաղաքում։ Հիմնադրվել է 1968 թվականին փիլիսոփա և Սերբիայում ժամանակակից մեղվաբուծության հայր Յովան Ժիվանովիչի թոռան՝ Բորիվոյ Ժիվանովիչի կողմից[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանում հավաքված են մի շարք առարկաներ, որոնք վկայում են պատմության ընթացքում մարդկանց և մեղուների փոխազդեցության մասին։ Այստեղ ներկայացված են ավելի քան 200 հնագույն փեթակներ և մեղվաբուծության ու նրա արտադրանքի վերամշակման համար անհրաժեշտ տարբեր պարագաներ, որոնց մի մասը մոտ հարյուր հիսուն տարեկան է[2]։

Թանգարանում կարելի է ծանոթանալ նաև մեղուների տարբեր ցեղատեսակներին, ստանալ տեղեկություններ Յովան Ժիվանովիչի փիլիսոփայական աշխատանքների մասին, դիտել Ժիվանովիչների տոհմի լուսանկարները, թանգարանին հանձնված մրցանակները և պատվոգրերը։ Առավել ուշագրավ ցուցանմուշը 1880 թվականի մեղվափեթակն է, որը պատրաստված է Ռավանիցա վանքի տեսքով[3]։

Քանի որ Ժիվանովիչների տոհմը նաև Սերբիայի հնագույն գինեգործական ձեռնարկություններից մեկի սեփականատերն է, սրահներից մեկի ցուցահանդեսը նվիրված է գինեգործությանը[4]։

2015 թվականին մեղվաբուծության թանգարանը հիմնել է պրոֆեսոր Յովան Ժիվանովիչի անվան մրցանակը, որը շնորհվում է այն լրագրողներին, որոնք տեղեկություններ են տարածում սերբ ժողովրդի մշակույթի, ազգային ավանդույթների և սովորույթների մասին[5]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Muzej pčelarstva Jovan Živanović u Sremskim Karlovcima». VIKENDICA (սերբերեն). 2016 թ․ փետրվարի 24. Վերցված է 2019 թ․ փետրվարի 3-ին.
  2. «MUZEJ PČELARSTVA PORODICE ŽIVANOVIĆ – SREMSKI KARLOVCI». ТО Војводине (սերբերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 3-ին.
  3. «Пет деценија Музеја пчеларства у Карловцима». Dnevnik (սերբերեն). 2018 թ․ փետրվարի 18.
  4. «Bermet vinarije Živanović - plemenita kapljica sa biljem». Srbiju volimo (սերբերեն). 2013 թ․ հուլիսի 4. Վերցված է 2019 թ․ փետրվարի 4-ին.
  5. «Богдану Ибрајтеру награда „Професор Јован Живановић"». Политика (սերբերեն). 2015 թ․ նոյեմբերի 30. Վերցված է 2019 թ․ փետրվարի 3-ին.