Ժամ եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժամ եկեղեցի
Հիմնական տվյալներ

Ժամ եկեղեցի, հայկական եկեղեցի, գտնվում էր, Ադրբեջանի տարածքի Նախիջևանի ինքնավար հանրապետության Բադամլու գյուղում[1]։ Եկեղեցին տեղակայված էր գյուղի հարավ–արևելյան մասում[1][2][3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է 1195 թվականին և վերակառուցվել 16-18-րդ դարերում[2]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամ եկեղեցին միանավ կառույց էր՝ աբսիդով, ավանդատներով, սրահով և արևմտյան ճակատի մուտքով, որի վրա կար հայերեն արձանագրություն։ Սկզբնապես եղել է թաղածածկ կառույց, սակայն վերակառուցումից հետո եկեղեցուն տրվել է հարթ տանիք[2][3]։

Ավերում[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ շրջանում եկեղեցին դեռևս ճարտարապետական կանգուն հուշարձան էր[1]։ Ավերվել է 1997 թվականից մինչև 2009 թվականի օգոստոսի 26-ը ընկած ժամանակահատվածում, ինչպես փաստագրված է Caucasus Heritage Watch-ի կողմից[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Khatchadourian, Lori; Smith, Adam T.; Ghulyan, Husik; Lindsay, Ian (2022). Silent Erasure: A Satellite Investigation of the Destruction of Armenian Heritage in Nakhchivan, Azerbaijan (անգլերեն). Cornell Institute of Archaeology and Material Studies: Ithaca, NY. էջեր 390–393. Արխիվացված (PDF) օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 24-ին.
  2. 2,0 2,1 2,2 Ayvazyan, Argam. Nakhijevani ISSH haykakan hushardzannery. Hamahavak tsutsak. Yerevan: Hayastan, 1986, p. 143.
  3. 3,0 3,1 Ayvazian, Argam. The Historical Monuments of Nakhichevan. Transl. Krikor H. Maksoudian. Detroit: Wayne State University Press, 1990, pp. 110–111.