Ժամեվյու
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժամեվյու (ֆր.՝ Jamais vu — երբեք չտեսնված), դեժավյուին հակառակ վիճակ, երբ հանկարծ առաջանում այնպիսի զգացողություն, որ քաջածանոթ վայրը կամ մարդը քեզ լիովին անծանոթ են թվում: Տպավորություն է ստեղծվում, որ դրանց մասին գիտելիքներն ու տեղեկությունները ակնթարթորեն և ամբողջությամբ կորչել են հիշողությունից: Հետազոտությունները ցույց են տալիս, որ դեժավյուի զգացողությունը կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ ունենում է մարդկության 97 տոկոսը: Ժամեվյուն հանդիպում է շատ ավելի քիչ: Բայց կրկնվող կրիպտոմնեզիաները (այսպես են անվանում հիշողության բոլոր տեսակի փոփոխությունները) բժիշկները համարում են հոգեկան խանգարման ախտանիշներից մեկը: Ամենից հաճախ դա օրգանական կամ ծերունական պսիխոզն է, էպիլեպսիան կամ շիզոֆրենիան: