Թուփսի Քլեմենթ
Թուփսի Քլեմենթ | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 13, 1871[1] |
Ծննդավայր | Տրոնհեյմ, Տրոնհեյմ, Նորվեգիա |
Մահացել է | սեպտեմբերի 5, 1959 (88 տարեկան) |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Մասնագիտություն | նկարչուհի և արվեստագետ |
Ամուսին | Gad Frederik Clement? |
Tupsy Jebe Վիքիպահեստում |
Թուփսի Քլեմենթ (նորվ.՝ Martha Caroline Clement), (ապրիլի 13, 1871[1], Տրոնհեյմ, Տրոնհեյմ, Նորվեգիա - սեպտեմբերի 5, 1959), նորվեգացի նկարչուհի։
Դանիացի նկարիչ Գադ Ֆրեդերիկ Կլեմենտի կինը։ Նա իր ամենահայտնի բնապատկերները նկարել է Սկագենում, որտեղ՝ 1908 թվականից 1920 թվականը ամառներն անցկացրել է ամուսնու հետ։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Թրոնհեյմում, Քլեմենթը մայոր Հակոն Ջեբեի և Հեդվիգ Կլինգենբերգի դուստրն էր։ Մինչև Փարիզում իր ուսումնառությունը շարունակելը, սովորել է Հանս Հեյերդալի մոտ՝ Օսլոյում (1896 թվական)[2] և Քրիստոֆ Ռոթի մոտ՝ Մյունխենում (1898-1999)։ Ուսումն ավարտել է Իտալիայում՝ 1905 թվականին[3]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թուփսի Քլեմենթն ունեցել է մեծ գեղարվեստական պաշար, նախքան դանիացի նկարիչ Գադ Ֆրեդերիկ Կլեմենտի հետ հանդիպելը։ Զույգն ամուսնացել է Հռոմում՝ 1902 թվականին և հետագայում բնակվել Դանիայում։ Բացի դիմանկարներից, Թուփսին նկարել է ծաղիկներ, բնություն և բնապատկերներ։
Իր լավագույն նկարներից շատերն ավարտել է Սկագենում, որտեղ 1908-1920 թվականներին անցկացրել է իր ամառային հանգիստն ամուսնու հետ, հաճախ Լաուրից Տուկսենի և Վիգգո Յոհանսենի ընկերակցությամբ։ Նրա «Սկագենի լողափում խաղացող երկու աղջիկ» նկարը, նախկինում պատկանել է Քրիստիան X թագավորին, որն ամառն անց էր կացրել Սկագենում, Կլիտգարդենում[4]։ Նրա աշխատանքներից շատերում զգացվում է ամուսնու ազդեցությունը, իսկ նրա բնապատկերներում արևի լույսի պատկերումը նույնպես, հավանաբար, ազդեցության արդյունք է[3]։ 1920 թվականից զույգն ամռաներն անցկացրել է Իտալիայում[5]։ Գ. Ֆ. Կլեմենտը մահացել է 1933 թվականին, իսկ Թուփսին՝ 1959 թվականին։ Նրանք երեխաներ չեն ունեցել[6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Kunstindeks Danmark (դան.)
- ↑ «Tupsy Clement – Norsk kunstnerleksikon». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 12-ին.
- ↑ 3,0 3,1 Vera Rasmussen, "Tupsy Clement", Kunstindekx Danmark & Weilbachs Kunstnerleksikon. Retrieved 28 October 2013.
- ↑ "1339/25: Martha Caroline (Tupsy) Clement: Two girls playing at Skagen Beach. Signed. 50 x 66 cm. Earlier in Christian X's ownership, Klitgaarden", Bruun Rasmussen. Retrieved 29 October 2013.
- ↑ "G.F. Clement", Dansk Biografisk Leksikon. Retrieved 28 October 2013.
- ↑ Vera Rasmussen, "G.F. Clement", Kunstindeks Danmark & Weilbachs Kunstnerleksikon. Retrieved 28 October 2013.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- To af Tupsy Clements malerier ejet af Joan Schersat Mikkelsen Արխիվացված 2015-09-24 Wayback Machine
- Joan Schersat Mikkelsens artikel om Ella Heide viser Johannes Wilhjelms maleri Malerinder på Skagen (1912), hvor Tupsy Clement ses malende
- Tupsy Clement i Kunstindeks Danmark & Weilbachs kunstnerleksikon