Թերթոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թերթոն կամ ֆելիետոն (ֆր.՝ feuilleton < feuille – թերթ, թերթիկ), գեղարվեստա-հրապարակախոսական գրական ժանր, որին հատուկ է քննադատական, հաճախ կատագերկական, երգիծական բնույթը։

Ծագում[խմբագրել]

Ժանրի ծագումը համարվում է 1800 թվականի հունվարի 28-ը, երբ փարիզյան «Ժուռնալ դը դեբա» («Journal des Débats») թերթի մեջ դրվել էր հավելյալ թերթիկ (feuilleton), որտեղ սկսել են տպագրվել հայտարարություններ, թատերական և երաշտական գրախոսություններ, նորաձևությանը վերաբերող հաղորդումներ, հանելուկներ, այսինքն՝ ոչ քաղաքական և ոչ էլ պաշտոնական նյութեր։ Ֆելիետոն խորագրի տակ տպագրվել են նույնիսկ վեպեր (Էժեն Սյուի «Փարիզի գաղտնիքները», Ա.Դյումայի «Երեք հրացանակիրները»), դրանով սկզբնավորվել է «թերթոն վեպ»-ը։

Հատկանիշներ[խմբագրել]

Թերթոնի հատկանիշներն են՝ հաղորդման նյութի այժմեականությունը, շարժունակությունը, առերևույթ «անպլանայնությունը», թեթևությունը, կոմպոզիցիայի ազատ կերպը, գեղարվեստական և ոչ-գեղարվեստական ժանրերի պարոդիական կիրառումը։

Հայ ֆելիետոնիստներ[խմբագրել]