Թերթաքարերն Էստոնիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
A brownish-grey wall of kukersite is shown with a blue-handled pick axe somewhat to the right of its centre. Fragments of other rocks are visible; most are a little wider than the pick axe handle.
Թերթաքարեր հյուսիսային Էստոնիայում

Թերթաքարը ռազմավարական էներգետիկ ռեսուրս է, որը տալիս է Էստոնիայի համախառն ներքին արդյունքի մոտ 4%-ը։ Թերթաքարային արդյունաբերությունն Էստոնիայում աշխարհում ամենազարգացածներից է[1]։ 2012 թվականին երկրում թերթաքարային արդյունաբերությունում աշխատել է 6500 մարդ, ինչը կազմում է երկրի ողջ աշխատուժի մոտ 1%-ը։ Աշխարհի երկու ամենամեծ թերթաքարով աշխատող էլեկտրակայաններն այս երկրում են։ 2012 թվականին արդյունահանվող թերթաքարի 70%-ն օգտագործվում է էլեկտրաէներգիայի արտադրության համար, որը կազմում է Էստոնիայում արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ 85%-ը։ Արդյունահանվող թերթաքարի ավելի փոքր մասն օգտագործվում է թերթաքարային սինթետիկ նավթ արտադրելու համար, ինչը բավական է, որ Էստոնիան լինի երկրորդ ամենաշատ թերթաքարային նավթ արտադրող երկիրն աշխարհում, Չինաստանից հետո։ Բացի այդ, թերթաքարային նավթը և նրանից պատրաստված արտադրանքը Էստոնիայում օգտագործում են ցեմենտի արդյունաբերությունում որպես հումքային նյութեր։

Էստոնիայում կան 2 տեսակի թերթաքարեր, որոնք երկուսն էլ նստվածքային ապարներ են, կազմավորված Օրդովիկյան երկրաբանական դարաշրջանում[2]։ Գրաֆոլիտիկ արգիլիտն ամենամեծ ռեսուրսն է, բայց իր օրգանական ծագման պատճառով նրա մեջ պարունակությունը համեմատաբար ցածր է, և այն չի արդյունահանվում։ Մյուսը կուկերսիտն է, ինչն արդեն հարյուր տարի է արդյունահանվում է և ակնկալվում է, որ այն կբավականացնի ևս 25 տարի։ 2012 թ.-ի վերջում կուկերսիտի ողջ ռեսուրսները 4.8 միլիարդ տոննա էր, որից մինչև 650 միլիոն տոննան վերականգնվող էր։ Կուկերսիտի պաշարներն Էստոնիայում ամբողջ թերթաքարերի պաշարների 1.1%-ն են կազմում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. IEA (2013), p. 20
  2. Väli, E.; Valgma, I.; Reinsalu, E. (2008). «Usage of Estonian oil shale» (PDF). Oil Shale. A Scientific-Technical Journal. Estonian Academy Publishers. 25 (2): 101–114. doi:10.3176/oil.2008.2S.02. ISSN 0208-189X. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 25-ին.