Թերբեդայի արգելոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թարբեդայի արգելոց, արգելոց Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասի Կարաչայ-Չերքեզիայում, Թեբեդա և Մեծ Զելենչուկ գետերի վերնագավառներում։ Տարածությունը 83․1 հազար հա է։

Պահպանվում են Արևմտյան Կովկասի հյուսիսային լանջերի լեռնաանտառային և լեռնամարգագետնային բնական կոմպլեքսները։ Կենդանիներից կա կովկասյան տուր, քարայծ, եղջերու, վարազ, զուբր, լուսան, կլիմայավարժեցված սկյուռ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».