Թարգմանչի միջազգային օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Հիերոնիմոս, խորասուզված ընթերցանության մեջ: Գիրլանդայոյի նկարը

Թարգմանչի միջազգային օր (Journée mondiale de la traduction, International Translation Day), բանավոր և գրավոր թարգմանիչների մասնագիտական տոն։ Նշվում է սեպտեմբերի 30-ին Սուրբ Հիերոնիմոս Սոֆրոնիոսի մահվան օրը՝ 419 կամ 420 թվականին, որը կատարել է Աստվածաշնչի ամբողջական թարգմանությունը լատիներեն լեզվով (արդյունքում առաջացել են «Վուլգաթները»), ինչի կապակցությամբ ավանդաբար համարվում է թարգմանիչների հովանավորը։ Տոնը պաշտոնապես հիմնվել է Թարգմանիչների միջազգային ֆեդերացիայի (FIT) կողմից 1991 թվականին։ Այս տոնի ժողովրդականությունը աճում է ամեն տարի։

2017 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանում միաձայն ընդունվել է համար A/RES/71/288 բանաձևը[1], որտեղ ճանաչվում է ժողովուրդների միավորման, խաղաղության, ըմբռնման և զարգացման գործում մասնագիտական թարգմանության դերը, իսկ սեպտեմբերի 30-ը հայտարարվում է ՄԱԿ-ի շրջանակներում նշվող թարգմանության միջազգային օր[2]։

Տոնի կարգախոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին տոնը նշվում էր «Թարգմանությունը բազմալեզու և մշակութային բազմազանության հիմքն է» կարգախոսով (ՄԱՖ)։

«Թարգմանիչները մշտապես կապի գործընթացի կենտրոնում են։ Որպես գաղափարների և գործողությունների արտաքին առաջնորդներ՝ նրանք մասամբ ձևավորում են այն աշխարհը, որում մենք ապրում ենք։ Թարգմանությունը, այս եղանակով, բազմալեզու հաղորդակցությունը որոշող գործոն է, և միևնույն ժամանակ խորհրդանշում է մարդկանց հանդեպ բաց լինելը և ժողովրդավարության զարգացումը»։ (2004 ՄԱՖ-ի մամլո հաղորդագրությունից)։

2005 թվականին տոնը նշվում էր «Թարգմանչի պատասխանատվությունը մասնագիտության և հասարակության առջև» կարգախոսով (ՄԱՖ)։

2006 թվականին այն նշվում էր «Շատ լեզուներ մեկ մասնագիտություն են» կարգախոսով։

2007 թվականին այն նշվում էր «Մի կրակեք սուրհանդակի վրա» կարգախոսով։

2008 թվականին այն նշվում էր «Տերմինաբանություն. բառերը նշանակություն ունեն» կարգախոսով։

2009 թվականին Թարգմանչի միջազգային օրը նշվում էր"«Աշխատում ենք միասին» կարգախոսով։

2010 թվականին Թարգմանչի միջազգային օրը նշվել է Ռուսաստանի թարգմանիչների միության կողմից առաջարկված «Որակի ստանդարտը բազմաձայն աշխարհում» կարգախոսով (անգլ.՝ Quality Standard for a Variety of Voices)[3]:

2011 թվականին այդ օրը նշվում էր «Մշակույթների միջև կամուրջների կառուցում» կարգախոսով (անգլ.՝ Bridging Cultures)[4]:

2012 թվականին այն նշվել է «Թարգմանությունը որպես միջմշակութային կապ» կարգախոսի ներքո»[5]։

2013 թվականին այդ օրը նշվում էր «Միասնական աշխարհը լեզվաբանական արգելքներից դուրս» կարգախոսով (անգլ.՝ Beyond Linguistic Barriers — A United World)[6]:

2014 թվականին այս օրը նշվում էր «Լեզվի իրավունք. բոլոր մարդկային իրավունքների հիմքը» կարգախոսով (անգլ.՝ Language Rights: Essential to All Human Rights)[7]:

2015 թվականին այս տոնը նշվում էր «Բանավոր և գրավոր թարգմանության փոփոխվող դիմագիծը» կարգախոսով (անգլ.՝ The changing face of translation and interpretation)[8]:

2016 թվականին ընտրվել է «Բանավոր և գրավոր թարգմանություն. միացնելով աշխարհները» կարգախոսը (անգլ.՝ Translation and Interpreting: Connecting Worlds)[9]:

2017 թվականին՝ «Թարգմանություն և բազմազանություն» (անգլ.՝ Translation and Diversity):

2018 թվականին Թարգմանչի միջազգային օրը նշվում Է «Թարգմանություն. մշակութային ժառանգության զարգացմանը նպաստելը փոփոխությունների դարաշրջանում» կարգախոսով (անգլ.՝ Translation: promoting cultural heritage in changing times)[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Резолюция ГА ООН № A/RES/71/288
  2. 2,0 2,1 «2018 International Translation Day | FIT». www.fit-ift.org. Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
  3. Заседание совета ФИТ в Стамбуле. Արխիվացված 2015-10-01 Wayback Machine (Ստուգված է 27 Ապրիլի 2010)
  4. Рябцева, Екатерина (2011 թ․ սեպտեմբերի 29). день переводчика «Международный день переводчика». Энциклопедия перевода. Город Переводчиков. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 30-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  5. Международный день переводчика. РИА новости, 30 сентября 2012.
  6. «Международный день переводчика». ria.ru. 2013 թ․ սեպտեմբերի 29. Վերցված է 2014 թ․ մայիսի 20-ին.
  7. «Международный день переводчика». OTTIAQ. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 30-ին.
  8. «International Translation Day 2015».
  9. «International Translation Day 2016 | FIT». www.fit-ift.org. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]