Թարգմանություն անգլերենից
Երկիր | ԽՍՀՄ |
---|---|
Ռեժիսոր | Ինեսա Սելեզնյովա |
Սցենարի հեղինակ | Գեորգի Պոլոնսկի և Նատալյա Դոլինինա |
Երաժշտություն | Վլադիմիր Դաշկևիչ |
Կինոընկերություն | Էկրան |
Տևողություն | 115 րոպե |
«Թարգմանություն անգլերենից» (ռուս.՝ «Перевод с английского»), 1972 թվականի խորհրդային հեռուստաֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Ինեսա Սելեզնյովան[1][2]։
Հեռուստատեսային ֆիլմերի 5-րդ համամիութենական փառատոնում արժանացել է հատուկ մրցանակի «երեխաների դաստիարակության թեմայի գեղարվեստական մարմնավորման համար» հատուկ մրցանակը։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Մանկավարժական ինստիտուտի շրջանավարտ-պրակտիկանտ, մաթեմատիկայի ուսուցիչ Վիտալի Պավլովիչը փոխարինում է վեցերորդ դասարանի դասղեկին՝ անգլերենի փորձառու ուսուցչուհուն։ Բայց վեցերորդը «դժվար» դասարան է, և «Համարիչը» (նոր դասղեկին այդ մականունն են տվել դասարանի աշակերտները) ստիպված է լուծել ոչ թե իր առարկայի խնդիրները, այլ նաև դասարանի երեխաների միջև եղած տարաձայնությունները. Բայց պարզվում է, որ մարդկային հարաբերությունները շատ ավելի բարդ են մաթեմատիկայից… Նա նաև սովորում է աշակերտների հետ խոսել «իրենց լեզվով» և հասկանալ երեխաներին, ինչպես նրանց հասկանում է անգլերենի փորձառու ուսուցիչը։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մայա Բուլգակովա – Վիոլետա Լվովնա, անգլերենի ուսուցիչ
- Գեորգի Տարատորկին – Վիտալի Պավլովիչ Դուդին,«Համարիչ», մաթեմատիկայի ուսուցիչ
- Անդրեյ Տենետա – Լենյա Պուշկարև
- Յուլիա Տուրովցևա – Գալյա Մարտինցևա
- Վանյա Սվիրիդով – Անդրեյ Կորոբով
- Ժենյա Բլիզնյուկ – Գրոդնենսկի
- Գալինա Բորովիկ – Թամարա Պետրովա
- Արմեն Ջիգարխանյան – Պուշկարյովի հայրը
- Վալենտինա Տալիզինա – Պուշկարյովի մայրը
- Եվգենի Պերով – Պյոտր Կորոբով, Անդրեյ Կորոբովի հայրը
- Ալեքսանդրա Կլիմովա – Նինա Մաքսիմովնա, դպրոցի տնօրեն
- Անատոլի Բարանցև – դոցենտ Ֆիլիպ Անտոնովիչ
- Նինա Ագապովա – Լյուսյա Կորոբովա, Անդրեյ Կորոբովի մայրը
- Գենա Զախարով – Կուրոչկին
- Օլյա Սենինա – Տանյա Սոպելինա, պիոներական ջոկատի խորհրդի նախագահ
- Նատաշա Պոլիվանովա – Ալյոնա Ռոդիոնովա
- Սերգեյ Էյբոժենկո – Գրիշա Տարասյուկ
- Սաշա և Լյոշա Սոլովյովներ – Կոզլով երկվորյակ եղբայրներ
- Օլգա Մարկինա – էպիզոդ
- Իգոր Կաշինցև - ուսուցիչ Նիկոլայ Նիկոլաևիչ
- Ռիմա Սոլնցևա – Զոյա Գրիգորևնա, ուսուցիչ
- Նինա Չուբ – Լյուդմիլա Ստեպանովնա (Լյուդոչկա), երիտասարդ ուսուցչուհի
- Օլգա Բառնետ – Ինգա, Վիտալի Դուդինի ծանոթը
- Նադեժդա Սամսոնովա – դպրոցի հավաքարար
- Ռոման Մադյանով – աշակերտ
Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմը նկարահանվել է Մոսկվայում, փողոցային տեսարանները նկարահանվել են Նոր և Հին Արբատում, արբատյան նրբանցքներում, «Ударник» կինոթատրոնի դիմաց գտնվող պուրակում։
Թեև դպրոցը, որտեղ նկարահանումներ են կատարվել, դրսից չի ցուցադրվում, բայց տեսարաններից մեկում ուսուցչուհին, դուրս նայելով պատուհանից, տեսնում է դպրոցի բակում գտնվող հուշարձանը. դա Հերոս-դպրոցականների հուշարձանն է, որը բացվել էր ֆիլմի նկարահանումներից մեկ տարի առաջ (ֆիլմում ցուցադրվում է հուշարձանը նախքան դրա ոչնչացումը 1993 թվականին, ոչ թե ներկայիս փոքրացված պատճենը)։ Այդ հուշարձանը գտնվել է Չե Գևարայի անվան թիվ 110 դպրոցի բակում։
Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կան պատասխանների ֆիլմեր։ Նրանք սովորաբար առաջացնում են անհապաղ և գրեթե ուղղակի արձագանք։ Եվ կան հարցերի ֆիլմեր, որոնցից հետո դուրս ես գալիս մտածմունքների մեջ։ Պահանջվում է հոգեկան աշխատանքի շարունակություն, որն սկսվել, արթնացել է նման ֆիլմից։ Այդպիսին է «Թարգմանությունը անգլերենից»-ը։ Այդպիսին է «Մենախոսությունը»։ Անհասկանալի, ընդունված, նկարիչների կողմից առաջարկված։ Ոչ, սկզբնաղբյուրում դրված էր նրանց՝ արվեստագետների լարված մտորումները, ճշմարտության որոնման խնդրում խորանալը։ Պատասխան մտորումը այն շնորհակալ արդյունք է, որն իրավասու են ակնկալել այդ հեղինակները։
Բնօրինակ տեքստ (ռուս.)Есть фильмы ответов. Они обычно вызывают немедленную и почти прямую реакцию. И есть фильмы вопросов, после которых выходишь в раздумье. Требуется продолжение душевной работы, начатой, разбуженной подобным фильмом. Таков «Перевод с английского», таков «Монолог» . Не ясное, общепринятое, предложено нам художниками. Нет, в первооснове лежало их, художников, напряжённое размышление, углубление в проблему поиск истины. Ответное соразмышление — вот благодарный итог, на который вправе рассчитывать эти авторы.
— Искусство кино, № 8, 1974
Ֆիլմը բարձր է գնահատվել նաև ուսուցիչների կողմից։ Օրինակ, Մոսկվայի № 254 դպրոցի ուսուցիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու Ֆ. Նոդելը մասնագիտական ամսագրում գրել է․
«Թարգմանություն անգլերենից» հեռուստաֆիլմի սցենարիստները լավ գիտեն երեխաների հոգեբանությունը, ինչպես և ինչով են նրանք ապրում, ինչ է բնորոշ է ներկայիս դեռահասներին, և որ ամենակարևորն է, թե ինչն է որոշում նրանց մարդկային, բարոյական էությունը. Նրանց առաջին հերթին հետաքրքրում են երեխաների բնավորության այն գծերը, նրանց այն արարքները, որոնք ձևավորում են «տղայի մեջ տղամարդ»։
Բնօրինակ տեքստ (ռուս.)Сценаристы телефильма «Перевод с английского» хорошо знают психологию ребят, как и чем они живут, что характерно для нынешних подростков, а главное — что определяет их человеческую, нравственную сущность. Их интересуют прежде всего те черты характера детей, те их поступки, которые формируют «в мальчишке мужчину».
— Телеэкран — помощник педагога // Журнал «Воспитание школьников», № 12, 1977
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Թարգմանություն անգլերենից» ֆիլմը kinopoisk.ru կայքում
- ↑ «Թարգմանություն անգլերենից» ֆիլմը kino-teatr.ru կայքում
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Перевод с английского // Домашняя синематека: отечественное кино 1918—1996 / Сергей Землянухин, Мирослава Сегида. — М.: Дубль-Д, 1996. — 520 с. — стр. 322
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- О. Кучкина — Воспитание чувств // Журнал «Искусство кино», № 8, 1974. — стр. 30-45
- Ф. Нодель — Телеэкран — помощник педагога // Журнал «Воспитание школьников», № 12, 1977. — стр. 92-93
|