Թանկարժեք նվեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թանկարժեք նվեր
ռուս.՝ Драгоценный подарок
Երկիր ԽՍՀՄ
Ժանրկինոկատակերգություն
Թվական1956
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱլեքսանդր Ռոու
Սցենարի հեղինակԱլեքսանդր Ֆիլիմոնով
ԴերակատարներՄարիա Միրոնովա, Ռինա Զելյոնայա և Գեորգի Միլյար
ՕպերատորԴմիտրի Սուրենսկի
ԵրաժշտությունԱնատոլի Լեպին
ԿինոընկերությունՄաքսիմ Գորկու անվան կինոստուդիա
Տևողություն79 րոպե

«Թանկարժեք նվեր» (ռուս.՝ «Драгоценный подарок»), խորհրդային լիամետրաժ գունավոր ստերեոսկոպիկ երաժշտական գեղարվեստական ֆիլմ-կատակերգություն, բեմադրվել է Մոսկվայի Մ. Գորկու անվան գեղարվեստական ֆիլմերի կինոստուդիայում 1956 թվականին ռեժիսոր Ալեքսանդր Ռոուի կողմից։

Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1956 թվականի հուլիսին[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր ծննդյան օրը Կարպ Տրոֆիմովիչ Սիդորենկոն որոշել է նշել ընկերների հետ ձկնորսության ժամանակ։ Այդ նույն օրը հեռավոր Արևելքից՝ Ամուր գետից, հյուր է գալիս նրա եղբորորդին՝ Սաշա Վատրուշկինը և հսկայական կենդանի գայլաձուկ է բերում։ Եվ ահա Մաշան, Պետյան և Սաշան որոշում են հանդիսության մեղավորին թանկարժեք նվեր անել՝ աննկատելիորեն այդ գայլաձկանն ամրացնելով նրա կարթի խայծին։ Բայց նախ պատահաբար ամրացնում են սխալ կարթաձողի։ Ի վերջո, թանկարժեք նվեր է դառնում ինչ-որ այլ բան…

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վլադիմիր Վոլոդին – Կարպ Տրոֆիմովիչ Սիդորենկո
  • Գալինա Ստեպանովա – Եվդոկիա Իվանովնա Սիդորենկո
  • Լիդիա Լազուկովա – Մաշա Սիդորենկո
  • Ալեքսանդր Լեբեդև – Պետյա Սիդորենկո
  • Լև Ֆրիչինսկի – Սաշա Վատրուշկին
  • Մարիա ՄիրոնովաԼեոկադիա Միխայլովնա (մորաքույրը Լյոկա)
  • Միխայիլ Կուզնեցով – Պյոտր Պետրովիչ Սպերանտով
  • Վերա Օռլովա – Թամարա Վասիլիևնա Սպերանտովա, Սպերանտովի կինը
  • Ռինա Զելյոնայա – Նաստյա, Սպերանտովների տնային աշխատող
  • Գեորգի Միլյար – պրոֆեսոր Ուտյատին
  • Էմանուել Գելլեր – դեղագործ
  • Թաթուլ Դիլակյան – տաքսու վարորդ

Դրվագներում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վլադիսլավ Բալանդին – սիրահարված նստարանին
  • Նիկոլայ Բլաշչուկ
  • Նիկոլայ Գոռլով
  • Ալեքսանդր Ժուկով – Ալեքսանդր Իվանովիչ, ձկնորս
  • Էլեոնորա Պրոխնիցկայա (լուսագրերում նշված է որպես Է. Պրախնիցկայա)
  • Իվան Ռիժով
  • Ալեքսանդր Տիմոնտաև – ակնոցներով և ծղոտե գլխարկով ձկնորս
  • Լ. Տրակտովենկո
  • Միխայիլ Շչերբակով – ձկնորս
  • Արկադի Ցինման – էպիզոդ

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ՝ Ալեքսանդր Ֆիլիմոնովա
  • Բեմադրող ռեժիսոր՝ Ալեքսանդր Ռոու
  • Օպերատորներ՝ Դմիտրի Սուրենսկի, Կոնստանտին Հարությունով
  • Կոմպոզիտոր՝ Անատոլի Լեպին
  • Նկարիչ՝ Յուրի Շվեց
  • հնչյունային օպերատոր՝ Անատոլի Դիկան
  • Ռեժիսորներ՝ Հենրիկ Հովհաննիսյան, Զ. Դանիլովա
  • Նկարիչ-դիմահարդար՝ Ա. Իվանով
  • Մոնտաժող՝ Քսենյա Բլինովա
  • Խմբագիր՝ Վալերի Պոգոժևա
  • Ձկնորսական սպորտի խորհրդատու՝ Դ. Սամարին
  • Օպերատորի օգնական՝ Ա. Մասլեննիկով
  • Համակցված նկարահանումների օպերատոր՝ Լ. Սազոնով
  • Ֆիլմերի արտադրության գլխավոր վարչության նվագախումբ
  • Դիրիժոր՝ Առնոլդ Ռոյտման
  • Ֆիլմի տնօրեն՝ Անդրեյ Դեմյանենկո

Տեխնիկական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գեղարվեստական ֆիլմ, ստերեոսկոպիկ, գունավոր։

Տեսանյութ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2005 – DVD, տեղայնացնող՝ Grand Records, «Մեր կատակերգությունը» շարքում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Драгоценный подарок». Վերցված է 2012 թ․ մայիսի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]