Թայ Դայ Վան Նգուեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թայ Դայ Վան Նգուեն
Պետություն(ներ) Չեխիա
Ծննդյան ամսաթիվդեկտեմբերի 12, 2001(2001-12-12)[1] (22 տարեկան)
ԾննդավայրՊրահա, Չեխիա[2]
ԿոչումՎարպետության թեկնածու, ՖԻԴԵ-ի վարպետ, միջազգային վարպետ[1] և գրոսմայստեր
Ներկայիս վարկանիշ2643
ՖԻԴԵ համար358878
365chessThai_Dai_Van_Nguyen
Chesstempo համար308434
ICCF համար308434
 Thai Dai Van Nguyen Վիքիպահեստում

Թայ Դայ Վան Նգուեն (չեխ․՝ Thai Dai Van Nguyen, դեկտեմբերի 12, 2001(2001-12-12)[1], Պրահա, Չեխիա[2]), չեխ շախմատիստ, գրոսմայստեր (2018)։

Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թայ Դայ Վան Նգուենի հայրը վիետնամցի գործարար է[3]։

2011 թվականին Թայ Դայ Վան Նգուենը հաղթել է Չեխիայի շախմատի պատանեկան առաջնությունում մինչև 10 տարեկան տարիքային խմբում[4]։ Հաջորդը նա երկու անգամ անընդմեջ հաղթել է Չեխիայի շախմատի պատանեկան առաջնությունում մինչև 12 տարեկան տարիքային խմբում (2012, 2013)[5][6]։

Մասնակցել է Եվրոպայի պատանեկան և աշխարհի տարբեր տարիքային խմբերի առաջնություններին։ Լավագույն արդյունք՝ 2019 թվականին Բրատիսլավայում Վան Նգուենը հաղթել է Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում[7]։

2017 թվականին մասնակցել է Բուդապեշտի «First Saturday» շախմատի միջազգային մրցաշարին, որտեղ երկու անգամ հաղթել է[8][9]։

2016 թվականին Վան Նգուենն արժանացել է ՖԻԴԵ-ի միջազգային վարպետի կոչման[10] և երկու տարի անց ստացել է գրոսմայստերի կոչում[11]։ 16 տարեկանում Վան Նգուենը դարձել է Չեխիայի ամենաերիտասարդ շախմատային գրոսմայստերը։

Եվրոպայի 2018 թվականի անհատական առաջնության մասնակից է՝ զբաղեցրել է 44-րդ տեղը[12]։

Սպորտային արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Քաղաք Մրցաշար + = Արդյունք Վայր
2015 Օլոմոուց «OLOMOUC CHESS SUMMER 2015 A1» 3 1 5 9–ից 5½ [13]
2015/2016 «tht Extraliga 2015/2016» 6 0 4 10–ից 8 [14]
2016 Կեչկեմետ «Chess in Kecskemet GM Feb 2016» 4 2 5 11–ից 6½ [15]
Կարլսրուե «GRENKE Chess Open 2016 A-Open» 5 2 2 9–ից 6 [16]
2017 Բուդապեշտ «First Saturday GM Aug 2017» 5 0 4 9–ից 7 [17]
Բուդապեշտ «First Saturday GM December 2017» 5 0 4 9–ից 7 [18]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 FIDE Ratings and Statistics
  2. 2,0 2,1 2,2 https://ratings.fide.com/apps/242701.pdf
  3. «Youngest chess grandmaster on his biggest victory and the secret to success» (անգլերեն). Radio Prague International. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  4. «Chess-Results Server Chess-results.com - Mistrovstvi CR mladeze 2011 - H10». chess-results.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  5. «Chess-Results Server Chess-results.com - MČR mládeže - H12». chess-results.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  6. «Chess-Results Server Chess-results.com - Kategorie H12». chess-results.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  7. «Chess-Results Server Chess-results.com - European Youth Chess Championships 2019 Open U18». chess-results.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  8. «Chess-Results Server Chess-results.com - First Saturday GM August 2017». chess-results.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  9. «Chess-Results Server Chess-results.com - First saturday GM December 2017». chess-results.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  10. «FIDE Title Applications (GM, IM, WGM, WIM, IA, FA, IO)». ratings.fide.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  11. «FIDE Title Applications (GM, IM, WGM, WIM, IA, FA, IO)». ratings.fide.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  12. European Individual Chess Championship 2018 на Chess-Results.com
  13. «1-я норма международного мастера» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2019 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 9-ին.
  14. «1-я норма гроссмейстера» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2019 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 9-ին.
  15. «2-я норма международного мастера» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2019 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 9-ին.
  16. «3-я норма международного мастера» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2019 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 9-ին.
  17. «2-я норма гроссмейстера» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2019 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 9-ին.
  18. «3-я норма гроссмейстера» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 9-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թայ Դայ Վան Նգուեն» հոդվածին։