Թալիշստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թալիշ ժողովրդի բնակեցման ժամանակակից տարածքները, որոնք մոտավորապես համընկնում են պատմական Թալիշստանի հետ

Թալիշստան (թալ.՝ Tolışston, تالشئستوُن), պատմական տարածաշրջան Կասպից ծովի արևմտյան ափին՝ Հարավային Կովկասի հարավ-արևելյան հատվածում։ Այսօր Թալիշստանի հյուսիսային հատվածը մտնում է Ադրբեջանական Հանրապետության (Լենքորանի, Լերիկի, Աստարայի, Մասալլիի և Յարըմլիի շրջաններ) կազմի մեջ, իսկ հարավայինը՝ Իրանի Իսլամական Հանրապետության (Գիլանի օսթան)։ Թալիշստանի մայրաքաղաքն է համարվում Լենքորան քաղաքը, որն այսօր գտնվում է Ադրբեջանական Հանրապետության հարավում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թալիշստան տեղանունը հանդիպվում է արդեն միջնադարյան հեղինակների մոտ Գիլան տարածաշրջանի վերաբերյալ[1][2]։ Այդպես, քարտեզագիր Մուհամմեդ Սադիք իբն Մուհամմեդ Սալեք Սադիք Սպահանը օգտագործում էր Թալիշստան եզրն արդեն 1609 թվականին՝ նույնպես կիրառելով Գիլանի վերաբերյալ[1]։ Եզրը օգտագործում է նաև Աբդ Ալ Ֆաթթահ Ֆումենին իր «Գիլանի պատմություն» աշխատության մեջ[2].

Քարտեզներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 "The geographical works of Sadik Isfahani. Translated by J.C. from original Persian mss. in the collection of Sir William Ouseley, the editor. London , Printed for the Oriental Translation Fund of Great Britain and Ireland; sold by J. Murray, 1832. Oriental Translation Fund. Publications ; — v. 20. pg 15: «Talish is the name of the son Japhet, the son of Noah (on whom be the peace of God), from him the name was given to a tribe in Gilan and from that tribe the country was called Talishistan. The Arabs write the name as Talish طالش».
  2. 2,0 2,1 Աբդ Ալ Ֆաթթահ Ֆումենի. «Թարիհ-ի Գիլան»