Էրին Բրեդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էրին Բրեդի
Ծնվել էնոյեմբերի 5, 1987(1987-11-05) (36 տարեկան)
ԾննդավայրEast Hampton
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունCentral Connecticut State University?
Մասնագիտությունգեղեցկության մրցույթի մասնակից և մոդել
 Erin Brady Վիքիպահեստում

Էրին Բրեդի (անգլ.՝ Erin Brady, նոյեմբերի 5, 1987(1987-11-05), East Hampton), ամերիկացի, «Միսս ԱՄՆ 2013» գեղեցկության մրցույթի հաղթող[1] և «Միսս Տիեզերք 2013»-ի մասնակից։

Միսս ԱՄՆ 2013[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հունիսի 16-ին Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում կայացած «Միսս ԱՄՆ 2013» գեղեցկության մրցույթին Էրինը ներկայացրել է Կոնեկտիկուտ նահանգը և վերջնարդյունքում հաղթել է։

Մրցույթի եզրափակիչ փուլում Էրիին վիճակված էր պատասխանել մի բարդ հարցի, այն է՝ արդյոք ինքը պաշտպանում է ԱՄՆ Գերագույն դատարանի որոշումը, որի համաձայն՝ ոստիկանությանը թույլ է տրվել սովորական ստուգումների շրջանակներում ԴՆԹ-ի անալիզ վերցնել ձերբակալվածներից։ Բրեդիի խոսքերով՝ ինքը համաձայն է, քանի որ ձերբակալվածները հանցագործություն են կատարել։

Միսս Տիեզերք 2013[խմբագրել | խմբագրել կոդը]

Իստ Հեմփթոնի 25-ամյա բնակչուհին, ում հմայքը, սրամտությունը, սպորտային կազմվածքը և մաքուր ամերիկական գեղեցկությունը թույլ տվեցին շրջանցել ցանկալի թագը և տիտղոսը գրավելու գործում 50 այլ հիանալի մասնակիցների, լիազորվեց «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթում ներկայացնել ԱՄՆ-ն։ Մրցույթը տեղի է ունեցել 2013 թվականի նոյեմբերի 9-ին՝ Մոսկվայում, որտեղ նրա հետ մրցակցում էին 85 երկրների մասկակիցներ։ Նա մտավ լավագույն տասնյակի մեջ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրինը ծնվել է 1987 թվականի նոյեմբերի 5-ին, Իստ Հեմփսոնում՝ Կոնեկտիկուտում, ընտանիքում, որտեղ չարաշահվում էր խմիչքը և թմրանյութը, այդ պատճառով նա նպատակ է դնում օգնել այդ պայմաններում հայտնված երեխաներին։

Ավարտել է Կոնեկտիկուտի կենտրոնական համալսարանը՝ ստանալով ֆինանսիստի մասնագիտությունը, «Միսս ԱՄՆ» գեղեցկության մրցույթում հաղթելուց հետո հայտարարել է ընկերությունից հեռանալու մասին, որտեղ նա աշխատում էր որպես հաշվապահ։

Իր կյանքը Էրինը ցանկանում է նվիրել երեխաներին ալկոհոլիզմից և թմրամոլությունից պաշտպանելու համար։ Էրին Բրեդին արդեն իսկ ապացուցել է իր ձգտումը գործնականում՝ աշխատելով մանկական հիվանդանոցի հետ։

Էրին Բրեդիի անվանակիցը «Aerosmith» խմբի լիդերի՝ Սթիվեն Թայլերի ընկերուհին է, որը հայտնի է թմրանյութերի նկատմամբ հակվածությամբ։

Էրինի հարսանիքը տեղի է ունեցել 2014 թվականի դեկտեմբերի 13-ին, իր երկարամյա ընկերոջ՝ Թոնի Կապասոուի հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Sorich, Sonya (2013 թ․ հունիսի 16). «Miss USA 2013 results: Miss Connecticut Erin Brady is winner, Miss Alabama Mary Margaret McCord is first runner-up». Ledger Enquirer. Columbus, GA. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրին Բրեդի» հոդվածին։