Էռնեստ դը Բարանտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էռնեստ դը Բարանտ
 
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր ապրիլի 22, 1818(1818-04-22)[1]
Ծննդավայր Փարիզ
Վախճանի օր սեպտեմբերի 18, 1859(1859-09-18) (41 տարեկան)
Վախճանի վայր Վանվ
Քաղաքացիություն  Ֆրանսիա
Հայր Amable Guillaume Prosper Brugière, baron de Barante?
 
Պարգևներ

Էռնեստ դը Բարանտ (ֆր.՝ Ernest Sébastien Brugière de Barante, ապրիլի 22, 1818(1818-04-22)[1], Փարիզ - սեպտեմբերի 18, 1859(1859-09-18), Վանվ), Ֆրանսիայի դեսպանատան կցորդ Պետերբուրգում, ֆրանսիայի դեսպան Պրոսպեր դե Բարանտի որդին։ Հայտնի է նրանով, որ մենամարտի է կանչել Մ. Լերմոնտովին, այս ամենով վերջ դնելով իր դիվանագիտական կարիերային և լրջորեն վարկաբեկելով հորը։

Մենամարտի պատմությունը մանրամասն հետազոտվել է էմմա Գերշտեյնի կողմից[3]։

Մենամարտ Միխայիլ Լերմոնտովի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռ 1838 թվականին ֆրանսիացի դեսպանորդ դե Բարանտը որդուն ուղղարկեց Ռուսաստան և սկսեց պատրաստել նրան դիվանագիտական կարիերայի համար։ Էռնեստը այդ ժամանակ 21 տարեկան էր։ Նրա մայրը հանրահայտ գեղեցկուհի Սոֆի դ Ուդետոյի թոռնուհին էր, որը հանդիսացել է Ռուսոյի համանուն վեպի Յուլիայի նախատիպը։ Նա ավարտել է Բոննի համալսարանը և հաշվառված է որպես Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի կցորդ։ Հայրը տեսնում էր նրան որպես դիվանագետ, բայց ինքը Էռնեստը հետաքրքրվում էր գլխավորապես միայն կանանցով։

Ռուս հասարակության մեջ երիտասարդ ֆրանսիացուն համարում էին թեթևամիտ,  Բելինսկու նամակներից մեկում նա նույնիսկ բնութագրվում է որպես «դատարկ Խլեստակով»[4]։ Բելինսկու վճիռը, որը չէր համընկնում հասարակության հետ և  չէր ճանաչում երիտասարդ դե Բարանտին անձամբ, ըստ երևույթին, ձևավորվել էր ուղղակի Լերմոնտովի ազդեցության տակ, որը հանդիպում էր Էռնեստին բավականին հաճախ։ Ըստ այլ աղբյուրների, բանաստեղծը և դիվանագետը սիրել են մի  գեղեցիկ գերմանուհու՝ Թերեզա ֆոն Բախերախտին։ Հետագայում նշվել է, թե կցորդը նեղացել է Լերմոնտովից  ֆրանսիացիների հանդեպ իր վերաբերմունքի համար, քանի որ Լերմոնտովը չի թաքցրել իր կարծիքը, որ հենց ֆրանսիացի Դանտեսն էր մեղավոր  Պուշկինի մահվան համար[5]։ Ըստ ժամանակակիցների հիշողությունների, Բարանտի և Լերմոնտովի վիճաբանությունը տեղի է ունեցել փոքրիկ բանաստեղծական քառատողի համար, որը գրվել է բանաստեղծի կողմից 7 կամ 8 տարի առաջ։ Իսկ դա այսպես է հնչում։

Նևայի հրաշալի աստվածուհին:
- Նրա հետևից ընկած է մի ֆրանսիացի,

Ինչպես պնդում է Լերմոնտովի առաջին կենսագիր Պավել Վիսկովատովը, դե Բարանտը տաքարյունությամբ  Լերմոնտովից պահանջում էր  նրան հասած ինչ-որ վիրավորական բանաստեղծությունների վերաբերյալ բացատրություն տալ։ Միխայիլ Յուրևիչը այդ ամենը հայտարարել է զրպարտությամբ և տարածել է բամբասանքներով։  Ըստ  Լերմոնտովի դատարանում պաշտոնական ցուցմունքների  Էռնեստ դե Բարանտի հետ հանդիպման ժամանակ 1840 թվականի փետրվարի 16-ին, Լավալ իշխանուհու պարահանդեսին տեղի է ունեցել հետևյալ երկխոսությունը։

Բարանտ։ Ճի՞շտ է, որ հայտնի անձնավորության հետ զրույցում դուք իմ մասին անշահավետ բաներ էիք խոսում:

Լերմոնտով։ Ես ոչ մեկին ձեր մասին ոչմի դատապարտելի բան չեմ ասել :

Բարանտ։ Ամեն դեպքում, եթե ինձ հասած բամբասանքները ճիշտ են, ապա դուք շատ վատ եք վարվել։

Լերմոնտով։ Նկատողություններ և խորհուրդներ չի ընդունվում և գտնում եմ ձեր վարքը բավականին ծիծաղելի և համարձակ:

Բարանտ։ Եթե ես լինեի իմ հայրենիքում, ապա կիմանայի, թե ինչպես ավարտել այս գործը:

Լերմոնտով։ Ռուսաստանում հետևում են պատվի կանոններին այնպես խստորեն, ինչպես և ամենուր, և մենք ավելի քիչ թույլ ենք տալիս, որ մեզ վիրավորեն անպատիժ մնալով[6]։

Ստանալով այդպիսի պատասխան, Էռնեստ դը Բարանտը Լերմոնտովին  մենամարտի է կանչում, որը տեղի է ունեցել 1840 թվականի փետրվարի 18-ին Պարգոլովի ճանապարհի Սև գետի մոտ։ Նախ հակառակորդները կռվեցին բռունցքներով, այնուհետև՝ զենքերով։ Գործը ավարտվեց առանց ողբերգական հետևանքների (չնայած Լերմոնտովը թեթև վնասվածք ստացավ կրծքին)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.culture.gouv.fr/public/mistral/leonore_fr?ACTION=CHERCHER&FIELD_1=COTE&VALUE_1=LH/378/55
  2. Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  3. Герштейн Э. Г. Дуэль Лермонтова с Барантом // Литературное наследство, 1948, № 45-46. См. также: Герштейн Э. Г. Судьба Лермонтова. Издание второе, исправленное и дополненное. — М.: Художественная литература, 1986. — С. 6-35.
  4. Герштейн Э. Г. Судьба Лермонтова. Издание второе, исправленное и дополненное. — М.: Художественная литература, 1986. — С. 20.
  5. М. А. Корф. Дневник за 1840 год.— М.: Квадрига, 2017. — С. 67.
  6. Герштейн Э. Г. Судьба Лермонтова. Издание второе, исправленное и дополненное. — М.: Художественная литература, 1986. — С. 6.