Էնցո Ֆերրարիի տուն-թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էնցո Ֆերրարիի տուն-թանգարան
Տեսակարդյունաբերության թանգարան, մասնագիտացված թանգարան, պատմական շենք-թանգարան և Q124830284?
Երկիր Իտալիա
ՏեղագրությունՄեդոլլա[1]
Հասցեvia Paolo Ferrari, 85 ‒ 41121 Modena (MO)[2][3] և Via Paolo Ferrari 85, 41121 Modena[1][4]41121[2][1]
Մակերես3500 քառակուսի մետր, 3000 քառակուսի մետր
Այցելուներ200 000 մարդ, 44 826 մարդ (2020)[1], 205 000 մարդ (2019)[5], 170 000 մարդ (2018)[6], 82 000 մարդ (2021)[7] և 216 000 մարդ (2022)[4]
Հավաքածուի չափս60 արխիվային միավոր[6] և 15 արխիվային միավոր[8]
Կայքferrari.com/it-IT/museums/enzo-ferrari-modena(իտալ.)
Քարտեզ
Քարտեզ

Էնցո Ֆերրարիի տուն-թանգարան (հայտնի է նաև որպես Էնցո Ֆերրարիի թանգարան), թանգարան Իտալիայի Մոդենա քաղաքում, նվիրված Ֆերրարի մրցարշավային ավտոմեքենաների մակնիշի հեղինակ և հիմնադիր Էնցո Ֆերրարիի կյանքին և գործունեությանը։ Թանգարանային համալիրը բաղկացած է երկու առանձին շենքերից, որոնցից մեկը Էնցո Ֆերրարիի հորը պատկանող տունն ու արհեստանոցն է եղել, իսկ մյուսն ավելացվել է հետագայում՝ «Future Systems» ճարտարապետական ընկերության կողմից։ Նոր, 6000 քառ. մետր տարածք ունեցող մասնաշենքն ունի ընդարձակ ցուցադրությունների սրահ, որտեղ մշտապես ցուցադրվում են Ֆերրարիի ամենանշանավոր ավտոմեքենաները, ներառյալ 1950-ականների հազվագյուտ մեքենաները, Ֆորմուլա 1-ի մրցարշավային մեքենաները և ամենավերջին թողարկման սպորտային մեքենաներ։ Թանգարանի ցուցադրությունների սրահը էականորեն նորացվել և թարմացվել է 2014 թվականի փետրվարին[9]։ Թանգարանում ցուցադրվում են Ֆերրարի, Ալֆա Ռոմեո և Մասերատի ավտոմեքենաներ, ինչպես նաև Էնցո Ֆերրարիի կյանքը պատկերող լայնածավալ տեսահոլովակներ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Indagine sui musei e le istituzioni similari — 2022.
  2. 2,0 2,1 dati.beniculturali.it — 2014.
  3. Tourer.it
  4. 4,0 4,1 Indagine sui musei e le istituzioni similari — 2024.
  5. Italian National Institute of Statistics Indagine sui musei e le istituzioni similari — 2021.
  6. 6,0 6,1 Indagine sui musei e le istituzioni similari — 2020.
  7. Indagine sui musei e le istituzioni similari — 2023.
  8. Italian National Institute of Statistics թանգարանների և նմանատիպ հաստատությունների վերաբերյալ ԻԱՎԻ-ի 2015 թվականի հետազոտություն — 2017.
  9. «Enzo Ferrari Museum Modena». inexhibit.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնցո Ֆերրարիի տուն-թանգարան» հոդվածին։