Էնրիկո Դանդոլոյի դրամական բարեփոխում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էնրիկո Դանդոլոյի կիսանդրին։

Էնրիկո Դանդոլոյի դրամական բարեփոխում, Վենետիկի Հանրապետության դրամական բարեփոխման անվանումը, որը տեղի ունեցավ դոժ Էնրիկո Դանդոլոյի կառավարման օրոք (1192—1205 թվականներին)։ Այն հանգեցրեց արծաթե բարձրորակ մետաղադրամի առաջացմանը, որը լայն տարածում ունեցավ Միջնադարյան Եվրոպայում եւ Միջերկրածովյան երկրներում։ Հեղափոխական դարձավ դրամանիշերի թողարկումը, որոնց անվանական արժեքն ավելի բարձր էր, քան դրանցում առկա մետաղի արժեքը։ Էնրիկո Դանդոլոյի դրամական բարեփոխումը հանգեցրեց Եվրոպայում առաջին հստակ փոխարժեքով բազմարժութային դրամական համակարգի առաջացմանը։ Վենետիկյան փողերը լայն տարածում գտան որպես առևտրային մետաղադրամներ։ Վենետիկը դարձավ դրամահատման ամենակարևոր կենտրոններից մեկը, որի արծաթե մետաղադրամները դարձան ստանդարտ 13-րդ դարի Եվրոպայի և Միջերկրածովյան երկրների համար։

Վենետիկի դրամաշրջանառությունը 12-րդ դարի վերջին[խմբագրել | խմբագրել կոդը]

12-րդ դարի վերջին Վենետիկյան Հանրապետության հիմնական դրամական միավորը արծաթե դինարն էր։ 1172 թվականին դոժ Սեբաստիան Ձիանիի կառավարման օրոք (1172—1178) սկսեցին թողարկել վերոնական դինարի կրկնօրինակները՝ վերջինիս նույն անվանական արժեքով։ Նոր մետաղադրամները ստացան պիկոլլո անվանումը[1][2][3] : Մետաղադրամները կշռում էին ավելի քիչ քան 0.5 գրամը և պարունակում էին 20% արծաթ և 80% պղինձ[4][5]։ Հին դինաները դրամայնացված չէին, այլ համապատասխանում էին ½ պիկոլլոյի[6]։

Բարեփոխման նախապայմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրախի ասպրոնի մատապանի նախատիպը։

XII դարի երկրորդ կեսին տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, որոնք խանգարեցին դրամաշրջանառությանն այն երկրներում, որտեղ Վենետիկը ակտիվորեն առևտուր էր անում։

1187 թվականին Սալահ ադ-Դինի զորքերը գրավեցին Երուսաղեմը։ Խաչակիրների բեզանտները փոխարինվեցին «մուսուլմանական բեզանտ»-ներով։ Հաշվի առնելով Եվրոպական երկրների մեծ մասի մասնակցությունը խաչակրաց արշավանքներին՝ դրանցում մուսուլմանական փողերի օգտագործումը մի շարք դժվարություններ էր առաջացնում[7]։

Վենետիկյան Հանրապետության և Բյուզանդական կայսրության միջև հարաբերությունները շատ բարդ էին։ 1171 թվականի մարտի 12-ին Մանուիլ I Կոմնենոսի հրամանով բոլոր վենետիկցիները ձերբակալվեցին և նրանց ունեցվածքը բռնագրավվեց[8]։ Պետությունների միջև լարված հարաբերություններից բացի բյուզանդական մետաղադրամների տարածված օգտագործումը կանխում էր նրանց անընդհատ վատթարացումը։ Այսպես, օրինակ հիպերպիրոնի մեջ ոսկու պարունակությունը 100 տարվա մեջ ընկավ 3 անգամ[8]։

Միևնույն ժամանակ Վենետիկի հարևանությամբ բացվել էին հարուստ արծաթե հանքեր։ Անգլիայում, իտալական և գերմանական տարբեր քաղաքներում սկսեցին թողարկել արծաթե մետաղադրամներ, որոնք Միջնադարյան Եվրոպայում ստացան լայն տարածում և ճանաչում[9][10][11]։

Բարեփոխման էություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1280 թվականի մատապան։

Էնրիկո Դանդոլոն դոժ է դարձել 85 տարեկանում։ Չնայած նրա պատկառելի տարիքին՝ իր կառավարման ժամանակ տեղի ունեցան մի շարք բարեփոխումներ։ Դատական վարույթում փոփոխությունների ներդրումը և օրենքների առաջին հավաքածուի հրապարակումը հանգեցրին օրենքի գերակայության ձևավորմանը։ Միջազգային հարթակում Դանդոլոն ամրապնդեց Վենետիկյան Հանրապետության դիրքերը՝ կնքելով պայմանագրեր Վերոնայի, Տրևիզոյի, աքվիլյան պատրիարքության, Հայաստանի թագավորի, Բյուզանդիայի և Սրբազան Հռոմեական կայսրության հետ։ Ծերացած դոժը մեծ ուշադրություն էր դարձնում առևտրի զարգացմանը։ Հաշվի առնելով դրամաշրջանառության վերաբերյալ տարաձայնությունները Բյուզանդական կայսրության և Միջերկրական ծովի արևելյան ափի երկրների միջև, ինչպես նաև արծաթե մեծ մետաղադրամները շրջանառության մեջ դնելու համաեվրոպական միտումը՝ Դանդոլոյի օրոք Վենետիկում առաջացավ մետաղադրամական համակարգ, որը ենթադրում էր չորս տեսակի մետաղադրամների թողարկում՝ գրոսսո, որը ստացավ մատապան կամ «գրոսսո մատապան» անվանումը, պիկոլլո, բյանկո և կվարտարոլո[12][13][6]։

Մեկ միավոր արծաթից հատում էին 109⅓—109½ մատապան։ Դրա դիմերեսին Մարկոս առաքյալի ձեռքերից դրոշն ընդունող դոժի պատկերն էր, իսկ դարձերեսին՝ Քրիստոսի արձանը[3][14]։ Յուրաքանչյուր մետաղադրամ կշռում էր 2.2 գրամ։ Հարկ է նշել, որ դրանց թողարկման համար օգտագործում էին բարձր՝ 985 հարգի արծաթ։ Դրա մեծ մասի ավելցուկներից մաքրելը նշված ժամանակահատվածում անհնար էր[1]։ Ի սկզբանե նոր մետաղադրամները նախատեսված էին Վենետիկից դեպի արևելք ընկած տարածքներում առևտուր իրականացնելու համար։ Սա բացատրում է դրանց օգտագործումը՝ որպես բյուզանդական տրախի ասպրոնի նախատիպ[15]։ Ի տարբերություն իր արևելյան գործընկերոջ՝ մատապանները հատում էին մաքուր արծաթից, այլ ոչ թե էլեկտրումից։ Նրանց մակերեսը հարթ էր, այլ ոչ թե ուռուցիկ։ Մետաղադրամի շերտավոր եզրագծերը հնարավորություն էին տալիս խուսափել նրա ծայրերի աննկատ կտրվածքներից։ Այսպիսով, մատապանների հաշվարկները կարող էին կատարվել ըստ իրենց թվաքանակի,այլ ոչ թե քաշի, այնպես, ինչպես Բյուզանդիայում[15]։ Գրոսսո մատապանի և արծաթե պիկոլլոյի հարաբերակցությունը կազմում էր 1-ը 26-27-ին[16]։ Այսպիսի փոխարժեքը միջնադարյան Եվրոպայի երկրներին ընդհանրապես բնորոշ չէր։ Հնարավոր է, որ մատապանի սկզբնական արժեքը կազմում էր 24 դինար, ինչը չէր համապատասխանում շուկայական փոխարժեքին՝ մեծածավալ և լայնածավալ առևտրային մետաղադրամը՝ մատապանը, տեղական ու ցածրակարգ պիկոլլոյի փոխանակելու համեմատ։ Գրոսսո մատապանը շրջանառությունից դուրս մղելուց և վերականգնելուց խուսափելու համար՝ սկսեցին այն փոխանակել համաձայն նրա իրական, այլ ոչ անվանական արժեքի[17] :

Նոր մետաղադրամների հատման ժամանակահատվածը հստակ հայտնի չէ։ Էնրիկո Անդրեա Դանդոլոյի ժառանգոը՝ 4-րդ խաչակրաց արշավանքի և իր նախնիների գործողությունների նկարագրության մեջ ցույց է տալիս, որ մատապանների հատման մասին հրամանագիրը ստորագրվել է 1134 թվականին։ Վենետիկյան մեկ այլ պատմաբան Մարինո Սանուդո Կրտսերը այս իրադարձությունը թվագրում է 1192 թվականին։ 13-րդ հարյուրամյակի իտալացի պատմաբան Մարտինո Կանալը, որը «Վենետիկի պատմության» հեղինակն էր, ցույց է տալիս, որ մեծ արծաթյա մետաղադրամները թողարկվել են 1202 թվականին, նախքան Կոստանդնուպոլսի նվաճմանը զորքեր ուղարկելը[13]։ Այս դրամական միավորների մասին առաջին հիշատակումները թվագրվում են 1202 թվականին[18]։ Անկախ նրա թողարկման թվականից, անկասկած, մատապանի թողարկման ծավալների ավելացումը եղել է դեռեւս չորրորդ խաչակրաց արշավանքի մեկնարկից առաջ (1202—1204 թվականներին) [13]։ Դա պայմանավորված էր կանխիկ մետաղադրամներով բանակի ֆինանսավորման անհրաժեշտությամբ։ Դրամահատված մատապանների թվաքանակի մասին վկայում է ժամանակակից գնահատականը, համաձայն որի միայն Դանդոլոյի կառավարման ժամանակ հատել են ավելի քան 2000 կգ արծաթ պարունակող նոր մետաղադրամներ[19]։

Էնրիկո Դանդոլոյի կառավարման ժամանակ հանրապետությունում առաջին անգամ հատել են կվարտարոլո, որը համապատասխանում էր ¼ պիկոլլոյի[6]։ Չնայած մենագրությունների շարքում կվարտարոլոն անվանում էին նաև բիլոնային մետաղադրամ[20][3][20][3][20][3][20][3], այսինքն հատված ցածրակարգ արծաթից, դրանց մեջ ազնիվ մետաղի ընդամենը 3⁄1000 մասի պարունակությունը թույլ էր տալիս նրանց դասել պղնձե մետաղադրամների շարքին[20]։ Կվարտարոլոյի ներդրումը շրջանառության մեջ հեղափոխական էր։ Հռոմեական կայսրության անկումից հետո դրանք դարձան առաջին դրամանիշները, որոնց անվանական արժեքը բարձր էր դրանց մեջ պարունակող մետաղի արժեքից[21]։ Էնրիկո Դանդոլոյի կառավարման ժամանակ մատապանի, պիկոլլոյի և կվարտարոլոյի հետ միաժամանակ սկսեցին հատել բյանկո մետաղադրամները՝ 50 հարգի ցածրակարգ արծաթից, որոնք համարժեք էին ½ պիկոլլոյի և կշռում էին 0.61 գրամ[13][6]։

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վենետիկյան մետաղադրամների մեծամասնությունը, Էնրիկո Դանդոլոյի դրամական բարեփոխումից հետ, պարունակում էին Մարկոս առաքյալի ձեռքերից դրոշն ընդունող դոժի պատկերը:

Էնրիկո Դանդոլոյի դրամական բարեփոխումը հանգեցրեց Եվրոպայում առաջին հստակ փոխարժեքով բազմարժութային դրամական համակարգի առաջացմանը։ Մատապանը դարձավ ավելի բարձրակարգ արծաթե մետաղադրամ, որը ստացավ լայն տարածում որպես առևտրային մետաղադրամ։ Վենետիկը դարձավ դրամահատման ամենակարևոր կենտրոններից մեկը, որի արծաթե գրոսսոները դարձան ստանդարտ՝13-րդ դարի Եվրոպայի և Միջերկրածովյան երկրների համար[19]։ Դրանք կրկնօրինակվեցին իտալական շատ պետություններում, ինչպես նաև Խիոս կղզում, Բյուզանդիայում և Սերբիայում[3]։ 1284 թվականին Վենետիկում սկսեցին հատել ոսկյա մետաղադրամներ, որոնք ստացան դուկատ անվանումը։ Դրանց տեսքը նման էր արծաթե մատապանի։ Շուտով Դուկատը դարձավ միջնադարի հիմնական և ամենատարածված մետաղադրամներից մեկը։ Դրա շնորհիվ մատապանն սկսեցին նաև անվանել «արծաթե դուկատ»[22]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Stahl coinage, 1999, էջ 124
  2. НС, 1980, «Пикколо»
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Munzkunde, 1970
  4. Stahl coinage, 1999, էջ 124—126
  5. Stahl Zecca, 2000, էջ 15
  6. 6,0 6,1 6,2 6,3 Stahl coinage, 1999, էջ 126
  7. Stahl coinage, 1999, էջ 132
  8. 8,0 8,1 Stahl coinage, 1999, էջ 130
  9. НС, 1980, «Гроссо»
  10. СН, 1993, «Гроссо»
  11. Stahl coinage, 1999, էջ 127—128
  12. «Enrico Dandolo» (անգլերեն). Encyclopaedia Britannica. Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին.
  13. 13,0 13,1 13,2 13,3 Papadopoli, 1890
  14. СН, 1993, «Матапан»
  15. 15,0 15,1 Stahl Zecca, 2000, էջ 18—19
  16. Stahl coinage, 1999, էջ 127
  17. Stahl coinage, 1999, էջ 132—133
  18. Stahl coinage, 1999, էջ 125
  19. 19,0 19,1 Stahl coinage, 1999, էջ 133
  20. Kahnt, 2005
  21. Stahl coinage, 1999, էջ 126—127
  22. «Matapan» (գերմաներեն). www.reppa.de. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 10-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]