Էմմի Սիլման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմմի Սիլման
Ծնվել է1954[1], 1955[2] կամ 1966[3]
ԾննդավայրԴետրոյթ, Միչիգան, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն ԱՄՆ[2]
ԿրթությունԲարդ Քոլեջ
Մասնագիտություննկարչուհի և գծանկարիչ
Պարգևներ
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա

Էմմի Սիլման (անգլ.՝ Amy Sillman, 1954[1], 1955[2] կամ 1966[3], Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ[4]), ամերիկացի նկարիչ։ Նրա ստեղծագործությունների ձևերը տարբեր են. դրանք նկարներ են, մուլտֆիլմեր, կոլաժները և տեսանյութերը iPhone-ի հետ[8]։ Սթիլմանը Բարդ քոլեջի Միլթոն Էյվերի անվան արվեստի բարձրագույն դպրոցում գեղանկարչության բաժնի համանախագահն է և Շտեդեշուլում կերպարվեստի պրոֆեսոր է[9][10]։

Կենսագրություն և ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմի Սիլմանը ծնվել է Միչիգան նահանգի Դեթրոյթ քաղաքում։ Մինչև Մանհեթենի գեղարվեստի դպրոցը ավարտելը 1979 թվականին նա աշխատել է ամենատարբեր վայրերում՝ Ալյասկայում գտնվող պահածոների գործարանում, Չիկագոյի մետաքսագործության ֆաբրիկայում, Նյու Յորքի համալսարանում սովորել է Միավորված ազգերի կազմակերպության համար ճապոներենից թարգմանություններ անել[11]։ Հայտնվելով գեղարվեստի դպրոցում՝ Սիլմանը մասնակցել է Heresies: A Feminist Publication on Art and Politics ֆեմինիստական ամսագրի հրատարակությանը[12]։ 1995 թվականին Բարդ քոլեջում ստացել է գեղարվեստի մագիստրոսի աստիճան[10]։

Սթիլմանը սկսել է ակտիվորեն զբաղվել գեղանկարչությամբ 1970-ական թվականների կեսերից։ Նա կրել է Նյու Յորքի դպրոցի և աբստրակտ էքսպրեսիոնիստների, մասնավորապես Վիլլեմ դե Կունինգի և Ֆիլիպ Գուստոնի ազդեցությունը[13]։ Սակայն նա ինքը իրեն չի համարում աբստրակտ էքսպրեսիոնիստ՝ հայտարարելով․ «Ես ուզում էի իմանալ աբստրակտ էքսպրեսիոնիզմի և հաստոցային գեղանկարչության քննադատության մասին ոչ այն բանի համար, որ նմանակեմ այն, այլ այն բանի համար, որ դրանք ինձ դուր չէին գալիս»[14]։

Սիլմանի աշխատանքները նույնքան ապստրակտ են, որքան ներկայացուցչական՝ դրանք ներառում են այնպիսի տարրեր, ինչպիսիք են կոլաժը և սխեմատիկ կերպարները[15]։ Artforum-ի 2006 թվականի հոդվածում[16] գեղարվեստական քննադատ Յան Ավգիկոսը գրել է, որ Սիլմանի նկարները «շրջանցում են աբստրակցիայի եզրերը՝ խառնելով գույնի բծերը քաոսային գծի բռնկումներով և ցանցավոր կոմպոզիցիոն հիմնակմախքով»։ Նրա բազմամակարդակ աշխատանքն իր բովանդակությամբ հաճախ հումոր, վիզուալ կատակներ[17], մուլտֆիլմի դրվագներ, հոգեբանական տարրեր և ֆեմինիստական քննադատություն է պարունակում[15]։

The New York Times–ի հետազոտության մեջ Սիլմանի աշխատանքների ցուցահանդեսի համար 2006-ին Sikkema Jenkins & Co-ում, Կեն Ջոնսոնը գրել է. «նկարներն առավել հաճելի են, մասնավորապես, մոտիկից նայելուց, որտեղ դիտորդը կարող է ուսումնասիրել հարուստ և բարդ տեքստուրաներ և գույներ...»։ 2007 թվականին Սիլմանը Crown Point Press-ում կատարել է չորս փորագրություններ։ Այդ փորձի մասին նա ասել է. «այն ամենը, ինչ ես լույս աշխարհ եմ բերել իմ գեղանկարչությունում, տպագրության գործընթացում փշրվել է շերտերի։ Դուք վերցնում եք հարյուր շերտը մեկը մյուսից առանձին-առանձին, և պարզում եք, թե դրանցից որ վեցը կաշխատեն»[18]։ Արվեստագետ և արվեստի հոգաբարձու Հելեն Մոլեսվորտի կարծիքով «Սիլմանի ստեղծագործությունը բնութագրվում է արմատական տեղաշարժերով՝ ներկապնակում, քսուկում, մասշտաբում և մակարդակում, որի շրջանակներում ստեղծագործությունը կառուցված է նկարչության կամ գեղանկարչության տրամաբանությամբ»[15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  3. 3,0 3,1 DACS register
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #121931986 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. https://www.gf.org/fellows/all-fellows/amy-sillman/
  6. https://www.americanacademy.de/person/amy-sillman/
  7. https://www.amacad.org/new-members-2023
  8. «ICA The Institute of Contemporary Art/Boston Amy Sillman: one lump or two». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 7-ին.
  9. «Amy Sillman Faculty Page, Bard College». Վերցված է 2015 թ․ մարտի 7-ին.
  10. 10,0 10,1 «Amy Sillman - Städelschule». www.staedelschule.de (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  11. Zullo, Dana. «Amy Sillman Biographical Summary Crown Point Press». www.crownpoint.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 7-ին.
  12. Berry, Ian. Berry, Ian; Ellegood, Anne (eds.). "Ugly Feelings" in Amy Sillman: Third Person Singular. p. 18. ISBN 978-0976572350.
  13. Wolff, Rachel. «Amy Silman». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 7-ին.
  14. Quaytman, R. H. «Amy Sillman (BOMB Artists in Coversation)». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 7-ին.
  15. 15,0 15,1 15,2 Molesworth, Helen (2013). Amy Sillman: one lump or two. DelMonico Books. pp. 45–82. ISBN 978-3791353074.
  16. Jan; Aviglos none(անգլ.) // Artforum International : magazine. — Т. 44. — № 10.
  17. Loos, Ted. «Blobs and Slashes, Interrupted by Forms». Վերցված է 2015 թ․ մարտի 7-ին.
  18. «Amy Sillman, Crown Point Press». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 7-ին.