Էմմա Գաբրիելյան-Բեկետովսկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմմա Գաբրիելյան-Բեկետովսկայա

Էմմա Հայրապետի Գաբրելյան-Բեկետովսկայա (), պտղաբույծ-ընտրասերումնաբան։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1978 թվական)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1943 թվականից աշխատել է ՀԽՍՀ Խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության հայկական Գիտահետազոտական ինստիտուտում (այժմ՝ գիտական կենտրոն)։

Աշխատանքները վերաբերում են Հայաստանի Հանրապետությունում տարածված պտղատուծառատեսակների, հատկապես սերկևիլենու մշակության գիտական և տնտեսական հիմունքների, նոր սորտերի ստացման հարցերին։

Ստեղծել է սերկևիլենու ընտրասերման ֆոնդ, ստացել է 3 նոր սորտ, որոնք շրջանացված են Հայաստանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։