Էմանուել Մուդիայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմանուել Մուդիայ
Emmanuel Mudiay

Ակումբ Նյու Յորք Նիքս
Ծննդյան ամսաթիվ մարտի 5, 1996(1996-03-05) (28 տարեկան)
Ծննդավայր Զաիր, Կոնգո
Ազգություն Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն
Հասակ 196
Քաշ 91
Դրաֆթ 7-րդ
Դրաֆթի տարի 2015
Դրաֆթ ակումբ Դենվեր Նագեթս
Կարիերայի պատմություն

Էմանուել Մուդիայ (անգլ.՝ Emmanuel Kabeya Mudiay, մարտի 5, 1996(1996-03-05), Կինշասա, Կինշասա, ԿԴՀ), կոնգոյացի պրոֆեսիոնալ բասկետբելիստ, որը հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Նյու Յորք Նիքս» ակումբում։ 2015 թվականի NBA դրաֆթի ժամանակ ընտրվել է 7-րդ համարի ներքո։

Պրոֆեսիոնալ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուանդուն Սաուզերն Թայգըրս[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հուլիսի 22-ին Մուդիայը մեկ տարով 1,2 միլիոնանոց պայմանագիր է կնքել չինական «Գուանդուն Սաուզերն Թայգըրս» ակումբի հետ[1][2]։ Էմանուելը վնասվածք է ստացել և մրցաշրջանի ընթացքում անցկացրել ընդամենը 10 խաղ[3]։ 2015 թվականի մարտի 1-ին վերադարձել և անցկացրել է երկու հանդիպում[4]։

Դենվեր Նագեթս[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունիսի 22-ին, NBA դրաֆթի ժամանակ, Էմանուել Մուդիայը ընտրվել է «Դենվեր Նագեթս» ակումբի կողմից[5]։ Մուդիայը մասնակցել է Լաս Վեգասում անցկացվող 2015 թվականի NBA ամառային առաջնությանը, որի արդյունքում ներգրավվել է առաջնության երկրորդ սիմվոլիկ հնգյակի կազմ[6]։ Հուլիսի 31-ին պայմանագիր է կնքել Դենվերի ակումբի հետ[7]։

Կարիերայի ցուցանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

NBA[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենամյա մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Թիմ GP GS MPG FG% 3P% FT% RPG APG SPG BPG PPG
2015 Դենվեր 68 66 30.4 .364 .319 .670 3.4 5.5 1.0 .5 12.8
2016 Դենվեր 55 41 25.6 .377 .316 .784 3.3 3.9 .7 .2 11.0
2017 Դենվեր 42 0 17.9 .401 .373 .808 2.2 2.9 .5 .1 8.5
2017 Նյու Յորք 22 14 22.4 .368 .196 .686 2.6 3.9 .9 .3 8.8
Կարիերա 187 121 25.2 .374 .317 .731 3.0 4.3 .8 .3 10.8

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Emmanuel Mudiay signs in China with Guangdong». Sportando.com. 2014 թ․ հուլիսի 22. Վերցված է 2014 թ․ հուլիսի 22-ին.
  2. «Emmanuel Mudiay will earn $1.2 million to play in China with Guangdong». Sportando.com. 2014 թ․ հուլիսի 22. Վերցված է 2014 թ․ հուլիսի 22-ին.
  3. «Emmanuel Mudiay won't be waived for the moment». Sportando.com. 2014 թ․ դեկտեմբերի 5. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 5-ին.
  4. «穆迪埃顶替阿德里安,广东祭出后场双外援». Hupu.com. 2015 թ․ մարտի 1. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 1-ին.
  5. «Denver Nuggets Select Emmanuel Mudiay with the Seventh Overall Selection of the 2015 NBA Draft». NBA.com. 2015 թ․ հունիսի 25. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
  6. «Spurs forward Kyle Anderson named Summer League MVP». SI.com. 2015 թ․ հուլիսի 19. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 20-ին.
  7. «Nuggets Sign Emmanuel Mudiay». NBA.com. 2015 թ․ հուլիսի 31. Վերցված է 2015 թ․ հուլիսի 31-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]