Էլ-ուսուցում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

E-learning-ը կամ Է-ուսուցումը ընդգրկում է էլեկտրոնիկայով աջակցվող ուսման և դասավանդման բոլոր ձևերը: Ինֆորմացիան և կապի համակարգերը, անկախ նրանից ցանցային ուսուցում է, թե ոչ, ծառայում են որպես հատուկ միջոցներ իրականացնելու ուսուցման գործընթացը: [1]

Շուկա[խմբագրել]

Համաշխարհային e-learning ինդուստրիան ամենահամեստ հաշվարկներով գնահատվում է ավելի քան $48 բիլիոն դոլար:[2] Համացանցի և մուլտիմեդիա տեխնոլոգիաների զարգացումը է-ուսուցման հիմնական հնարավորություն ընձեռնողներն են էլեկտրոնային ուսուցման հինգ առանցքային սեկտորների՝ խորհրդատվություն, բովանդակություն, տեխնոլոգիաներ, ծառայություններ և աջակցություն, համար: [3]

Բարձրագույն կրթություն[խմբագրել]

Արդեն 2006թ Միացյալ Նահանգների բարձրագույն ուսումնական հաստատություններում 3.5 միլիոն ուսանող մասնակցում էր on-line ուսուցմանը: [4] Այսպիսով կարելի է ասել, որ e-learning-ը արագորեն զարգանում է և դառնում գերակշռող ձև բարձրագույն կրթության ոլորտում, գոնե Միացյալ Նահանգներում:

Համաձայն Sloan հիմնադրամի զեկույցների,[5][6] նրանց թիվը տարեկան աճում էր մոտ 12–14 տոկոսով:

K–12 ուսում[խմբագրել]

E-learning-ը օգտագործվում է նաև Միացյալ Նահանգների պետական K–12 դպրոցներում: Մի քանի նահանգներում կիբեր և վիրտուալ դպրոց սկզբունքները E-learning-ի համար կիրառվում են համատարած:

Կորպորատիվ[խմբագրել]

E-Learning-ից այժմ օգտվում են տարբեր ձեռնարկություններ, իրենց աշխատակիցներին և հաճախորդներին տեղեկացնելու և ուսուցանելու համար: Էլեկտրոնային ուսուցումը հատկապես արդյունավետ է ձեռնարկությունների մեծ շղթա ունեցող ընկերությունների համար:

Պատմություն[խմբագրել]

1960ականների սկզբում Ստենֆորդի համալսարանի հոգեբանության պրոֆեսորներ Պատրիկ Սապիսը և Ռիչարդ Ատկինսոնը Իստ Պալո Ալտո, Կալիֆորնիա տարրական դպրոցում փորձեցին կոմպյուտերների օգնությամբ երեխաներին մաթեմատիկա և ընթերցանություն ուսուցանել: Ստենֆորդի Կրթական ծրագիր օժտված պատանիների համար սկիզբ է առել այդ վաղ փորձերից:

E-Learning 2.0[խմբագրել]

Վաղ էլ-ուսուցման համակարգերը հիմնված կոմպյուտերային ուսուցողական ծրագրերի վրա ավտոլիտար էին, ի տարբերություն ավելի ուշ մշակված միասնական կոմպյուտերային ուսուցման, որը խրախուսում է գիտելիքի համատեղ զարգացումը: Ավանդական Էլ-ուսուցում 2.0 համակարգերը հիմնված են հրահանգների վրա: Ի հակադրություն նոր էլ-ուսուցման համակարգերը կարևորում են սոցիալական ուսուցումը, սոցիալական մանկավարժությունը և օգտագործում են սոցիալական ծրագրային փաթեթները, ինչպիսիք են՝ բլոգերը, վիքիները:

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Tavangarian D., Leypold M., Nölting K., Röser M.,(2004). Is e-learning the Solution for Individual Learning? Journal of e-learning, 2004.
  2. EC (2000). Communication from the Commission: E-Learning – Designing "Tejas at Niit" tomorrow’s education. Brussels: European Commission
  3. Nagy, A. (2005). The Impact of E-Learning, in: Bruck, P.A.; Buchholz, A.; Karssen, Z.; Zerfass, A. (Eds). E-Content: Technologies and Perspectives for the European Market. Berlin: Springer-Verlag, pp. 79–96
  4. "Sloan Consortium"
  5. Allen, I. E. and Seaman, J. (2008) Staying the Course: Online Education in the United States, 2008 Needham MA: Sloan Consortium
  6. Allen, I.E. and Seaman, J. (2003) Sizing the Opportunity: The Quality and Extent of Online Education in the United States, 2002 and 2003 Wellesley, MA: The Sloan Consortium