Տարրական դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դաս ԱՄՆ Սակրամենտո քաղաքի տարրական դպրոցներից մեկում

Տարրական դպրոց, հանրակրթական ուսումնական հաստատություն։ Համարվում է երկրների մեծ մասի ժամանակակից կրթական համակարգի նախնական աստիճանը։ Տարրական դպրոց ընդունվող երեխաների տարիքը և դպրոցում ուսման տևողությունը տարբեր երկրներում տարբեր է։

Հնագույն շրջանում տարրական կրթություն տվող դպրոցները մեծ դեր են կատարել լուսավորությունը տարածելու գործում, դրանց հիմքի վրա հետագայում (միջին դարեր) ստեղծվել են բարձր տիպի դպրոցներ ու համալսարաններ։ Հետագայում տարրական դպրոցների պահպանությունն ու հովանավորությունն ստանձնել են պետական իշխանությունների տեղական մարմինները։

Տարրական դպրոցները և ոչ լրիվ միջնակարգ ու միջնակարգ դպրոցների համապատասխան դասարանները միասնական հանրակրթական դպրոցի օրգանական մասն են։ Բոլոր փուլերի կապն ու հաջորդականությունն ապահովվում է ուսումնական պլանների ու ծրագրերի, ուսումնա-դաստիարակչական աշխատանքի կազմակերպման սկզբունքների միասնությամբ։ տարրական դպրոցում թերի միջնակարգ ու միջնակարգ դպրոցների համապատասխան դասարաններում պարտադիր պարապմունքները շաբաթական 24 ուսումնական ժամ է։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 621