Էլսա Անդերսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլսա Անդերսոն
Դիմանկար
Ծնվել էապրիլի 27, 1897(1897-04-27)[1][2][3]
ԾննդավայրStrövelstorp, Ängelholm Municipality, Կրիստիանստադ, Շվեդիա[1][2][3]
Մահացել էհունվարի 22, 1922(1922-01-22)[1][4][5][…] (24 տարեկան)
Մահվան վայրAskersund
ԳերեզմանStrövelstorp
Քաղաքացիություն Շվեդիա
ԿրթությունThulins flygskola?
Մասնագիտությունskydiver և օդաչու
 Elsa Andersson Վիքիպահեստում

Էլսա Թերեսիա֊Անդերսոն (ապրիլի 27, 1897(1897-04-27)[1][2][3], Strövelstorp, Ängelholm Municipality, Կրիստիանստադ, Շվեդիա[1][2][3] - հունվարի 22, 1922(1922-01-22)[1][4][5][…], Askersund), Շվեդիայի առաջին կին օդաչուն և հմուտ պարաշյուտիստը։

Նա աղքատ գյուղացու դուստր էր Սկոնե նահանգի Ստրովելստորպ քաղաքում։ Մայրը մահացավ, երբ նա վեց տարեկան էր։ Ավագ եղբայրը լքեց ընտանիքը և նոր կյանք փնտրեց Ամերիկայում։

Միշտ վճռականություն և խիզախություն ցուցաբերելով՝ նա ցանկանում էր դառնալ ավելին, քան պարզապես գյուղացու կին, ուստի 1920 թվականին 21 տարեկանում նա սովորեց թռչել՝ դառնալով Շվեդիայի առաջին կին օդաչուն։ Նա ուներ «no. 203» վկայական։ Չբավարարվելով դրանով, նա գնաց Գերմանիա՝ պարաշյուտով թռչել սովորելու։

1922 թվականին Անդերսոնը զոհվեց Շվեդիայի Ասկերունդ քաղաքում իր երրորդ թռիչքի ժամանակ։ Հազարավոր հանդիսատեսներ հավաքվել էին ներքևում՝ սառած Ալսեն լճի սառույցի վրա։ Նա խնդիրներ ունեցավ պարաշյուտը արձակելու հետ կապված, որը բացահայտվեց միայն գետնից փոքր հեռավորության վրա և նա ուժգին բախվեց գետնին։

1926 թվականին շվեդական Աերո ակումբը որպես հուշարձան երեք մետր բարձրությամբ կոթող կանգնեցրեց այն վայրում, որտեղ նրան գտել են մահացած։

Վեպ և կինոնկար[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1996 թվականին շվեդ վիպասան Ժակ Վերուպը ներկայացրեց Էլսայի կյանքը Den ofullbordade himlen («Անկատար երկինք») վեպում։
  • 2001 թվականին վեպը հիմք է հանդիսացել Յան Տրուելի Så vit som en snö (Սպիտակ, ինչպես ձյուն) ֆիլմի համար[6][7], որի մեջ Անդերսոնի դերը խաղացել է դերասանուհի Ամանդա Օոմսը։ Ֆիլմն շարժանացել է Շվեդիայի քննադատների մրցանակին որպես տարվա լավագույն շվեդական ֆիլմ։ Ֆիլմում պատկերված էր, որ նա հարաբերություններ ունի երկու սեռերի հետ, սակայն պարզ չէ, թե որքանով է դա արտացոլում Անդերսոնի իրական կյանքը։
  • Վերապ, Ժակ․ Den ofullbordade himlen: [Ստոկհոլմ]․ Բոնիեր, 1996. - 91-0-056231-9 (Շվեդական հրատարակություն)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Շվեդիայի մահվան գիրքը
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Strövelstorps kyrkoarkiv, Födelse- och dopböcker, SE/LLA/13377/C I/9 (1895-1912), bildid: 00130198_00019 — P. 16.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Strövelstorps kyrkoarkiv, Husförhörslängder, SE/LLA/13377/A I/31 (1893-1898), bildid: C0062099_00255 — P. 245.
  4. 4,0 4,1 4,2 Strövelstorps kyrkoarkiv, Död- och begravningsböcker, SE/LLA/13377/F I/1 (1912-1941), bildid: 00130206_00043 — P. 38.
  5. 5,0 5,1 5,2 Strövelstorps kyrkoarkiv, Församlingsböcker (inbunden serie), SE/LLA/13377/A II a/5 (1921-1930), bildid: 00130180_00192 — P. 188.
  6. Så vit som en snö (2001)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  7. Dargis, Manohla. «Movies: About Sa Vit som en Sno». The New York Times. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլսա Անդերսոն» հոդվածին։