Էլեկտրոնային գիրք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էլեկտրոնային գիրքը (թվային գիրք, անգլերեն՝ digital book, անգլերեն՝ e-book reader), դա նեղմասնագիտական կոմպակտ պլանշետային համակարգիչների խմբի ընդհանուր անվանումն է, նախատեսված տեքստային ինֆորմացիայի պատկերման համար, որը ներկայացված է էլեկտրոնային տեսքով:

Բովանդակություն

Ընդհանուր տեղեկություններ [խմբագրել]

Այս խմբի տարբերությունը սուբնոտբուկներից, կամ ПК պլանշետներից հանդիսանում է սահմանափակ ֆունկցիոնալությունը, ինչպես նաև ինքնավար աշխատանքի բավականին մեծ ժամանակը: Վերջինիս հասնում են E-ink տեխնոլոգիայի օգտագործման հաշվին, այսպես կոչված էլեկտրոնային թղթի: Այս տեխնոլոգիայով իրականացված էկրանը, պատկերում է միայն մի քանի մոխրագույն երանգներ, բայց դրա հետ միարժամանակ անդրադարձնում է լույսը(ինքը չի լուսարձակում) և օգտագործում է էներգիան միայն պատկերի ձևավորման համար (էջի թերթում): Էլեկտրոնային գիրքը համարում են պլանշետային համակարգիչների տարատեսակ: Նրանց հայտնվելը պայմանավորված է ընդհանրապես պլանշետային համակարգիչների զարգացման և մասնագիտացման հետ: Որոշ ժամանակակից սարքավորումներ համալրված են սենսորային էկրանով և ֆունկցիաների լայն հավաքածուով, ինչպես նաև թույլ են տալիս ոչ միայն կարդալ, այլ նաև փոփոխել տեքստը: 1971 թվականին Մայքլ Հարտը ստացավ անսահմանափակ թույլտվություն Xerox Sigma V-ի մեծ համակարգչի մեքենայական ժամանակին Իլլինոյս նահանգի համալսարանում: Փորձելով այդ ռեսուրսը օգտագործել արժանի, նա ստեղծեց առաջին էլեկտրոնային գիրքը- ԱՄՆ-ի Անկախության Հռչակագիրը, երբ տպեց նրա տեքստը համակարգչի մեջ: Այսպես գրքերի մեծ քանակության էլեկտրոնային պատճենների ստեղծման ճանապարհով սկիզբ դրվեց Գուտենբերգ ծրագրին: Առաջին մասսայական էլեկտրոնային գրքերն էին մոնոքրոմային LCD էկրաններով սարքավորումները, թողարկված գրեթե միարժամանակ 1998 թվականին NuevoMedia Softbook Press ընկերությունների կողմից: Դրա հետևանքով նրանք եղան մոդիֆիկացված, առաջացան սարքավորումներ բազմագույն էկրաններով և մեծ ֆունկցիոնալությամբ: Չնայած առաջին մոդելների բավականին հաջող տեխնիկական լուծումներին, սարքը ձեռք չբերեց լայն տարածում: Ավելի ուշ հայտնվեցին էլեկտրոնային գրքեր հիմնված հեղուկ բյուրեղների վրա, չնայած շոշափելի թույլտվության մեծացմանը և ավտոնամ աշխատանքի ժամանակի մեծացմանը, նրանք մեծ կիրառություն չգտան: 2007 թվականին էլեկտրոնային գրքերի շուկան մեծ վերելք ապրեց, կապված էլեկտրոնակին թղթի տեխնոլոգիայի առաջացմամբ: Դա տեսանելի է ինչպես ստեղծող ընկերությունների մեծ թվով, այնպես էլ մոդելների թվի մեծացմամբ: Էլեկտրոնային գրքերը նույնիսկ որպես կարդալու սարք իրենց հայտնիությամբ բավականին զիջում են սմարտֆոններին:

Սարքավորումային ճարտարապետություն [խմբագրել]

Որպես օրենք, ժամանակակից էլեկտրոնային գրքերը ստեղծվում են էներգաէֆեկտիվ պրոցեսորների ARM վրա: Տվյալ տիպի սարքավորումների համար օգտագործվում են պրոցեսորներ, հատուկ պատրաստված սմարտֆոնների և բջջային ինտերնետ սարքավորումների համար: Էլեկտրոնային գրքերի պրոցեսորները թողարկվում են հետևյալ ընկերությունները՝ Qualcomm, Broadcom, Freescale, Samsung, TI, Marvell ,VIA, Nvidia: Ծրագրային մաս Սարքավորումներում սովորաբար օգտագործվում են Linux ըտանիքի օպերացիոն համակարգերի տարբերությունը, օգտագործողի վերամշակված ինտերֆեյսով, որը սահամանափակում է կարդալու համար նախատեսված էլեկտրոնային գրքի հնարավորությունները: Ժամանակակից սարքավորումներում օգտագործողին հասանելի ֆունկցիաները աստիճանաբար շատանում են, և , բացի գիրք կարդալուց, ծրագրային ապահովումը թույլ է տալիս դիտել ֆոտոալբոմներ, լսել երաժշտություն և նույնիսկ խաղալ պարզագույն համակարգչային խաղեր: Sony Reader սարքավորման բնութագրի մեջ նշված է, որ որպես ներքին օպերացիոն համարկարգ օգտագործվում է ОС MontaVista Linux Professional Edition:

Համեմատումը թղթե գրքերի հետ [խմբագրել]

Առավելությունները [խմբագրել]

  1. Կոմպակտությունը և դյուրակիրությունը: Մի սարքավորման մեջ կարող են պահվել հարյուրավոր և հազարավոր գրքեր: Բացի դրանից, սարքավորումը սովորաբար ավելի թեթև ու փոքր է թղթե գրքից:
  2. Պատկերի կարգավորում: Օգտագործողի ցանկությամբ կարելի է փոփոխել շրիֆտի թե չափը, թե ֆորմատը: Շրիֆտի չափերի փոփոխումը հնարավորություն է տալիս կարդալ այնպիսի մարդկանց, որոնք գրքի մանր տառերը չեն կարողանում կարդալ:
  3. Հավելյալ հնարավորություններ: Սարքավորման մեջ կարող է իրականացվել

փնտրում տեքստով, հիպերլինքերով անցումներ, ժամանակային նշումներով դիտումներ, էլեկտրոնային գրանցում, բառարան: Ներկառուցված ծրագրերը՝ ձայնի սինթեզատորները թույլ են տալիս կարդալ տեքստը: Էլեկտրոնային գիրքը թույլ է տալիս ոչ միայն կարդալ տեքստերը, այլ նաև ցուցադրել անիմացիոն պատկերները, մուլտիմեդային տեսահոլովակները կամ ձայնարկել աուդիոգրքերը:

  1. Տեքստի գինը: Շատ գրքեր էլեկտրոնային տեսքով անվճար են կամ ավելի էժան քան թղթից գրքերը:
  2. Հասանելիությունը: Ինտերնետի առկայության դեպքում տեքստերը ցանկացած ժամանակ պատրաստ են ներբեռնմանը համապատասխան կայքերից (Էլեկտրոնային գրադարաններից):
  3. Էկոլոգիականությունը: Էլեկտրոնային գրքերում տեքստը կարդալու համար անհրաժեշտ չէ թուղթ, որի արտադրման համար հատում են անտառները:
  4. Անվտանգությունը աստմայով հիվանդների, ալերգիկների, տան և թղթի փոշուց զգայունների համար:

Թերությունները [խմբագրել]

  1. TFT էլեկտրոնային գրքերը ունեն մարդու տեսողության վրա վատ ազդեցություն համակարգչի նման:
  2. Պատկերի համեմատաբար ոչ այնքան բարձր որակը համեմատելի չէ թղթե գրքեր հետ, որոնք ստեղծվում են բարձրորակ թղթի վրա:
  3. Ինչպես ցանկացած էլեկտրոնային սարք, էլեկտրոնային գրքերը կարդալու համար նախատեսված սարքը, շատ ավելի զգայուն է ֆիզիկական ազդեցություններին(վնասվելուն), քան թղթե գրքերը:
  4. Բարձր գինը:
  5. Հրապարակողների մի մասը գրքի էլեկտրոնային տարբերակը թողարկում են որոշ ուշացմամբ: Գրքերի մի մասն էլ ընդհանրապես պաշտոնապես չեն հրապարակվում էլեկտրոնային տեսքով:
  6. Մոդելների մի մասում օգտագործվում է DRM կիրառական սահմանափակումներ, այդ թվում բարեխիղճ օգատագործումը, այսպիսով DRM-ի կիրառումը բերում է այնպիսի իրավիճակի, որ ցանկացած գիրք ցանկացած սարքի վրա կարդալ չի կարելի: Վառ օրինակ է հանդիսանում լեգալ գնված գրքերի տարածական ջնջելը օգտագործողների սարքերից: Այնուամենայնիվ, քանի որ իրենից մեծ դժավարություն չի ներկայացնում էլեկտրոնային գիրք գնելը, որը DRM-ով չի(օրինակ fb2, rtf, txt և այլն), իսկ կոմուտացիոն հնարավորություններով օժտված են ոչ բոլոր էլեկտրոնային գրքերը, դա հազիվ թե կարելի է համարել էլեկտրոնային գրքերի թերությունը:
  7. Էլեկտրոնային գրքեր կարդալու սարքավորումները պահանջում են մարտկոցների անընդհատ լիցքավորում: