Էլեկտրական հաղորդալարեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էլեկտրական հաղորդալարեր, մեկ կամ մի քանի մետաղալարերից կազմված մետաղական հաղորդիչներ։ Ծառայում են էլեկտրական էներգիայի, էլեկտրական ազդանշանների հաղորդման, ինչպես նաև էլեկտրական մեքենաների, տրանսֆորմատորների, էլեկտրակենցաղային և չափիչ սարքերի փաթույթների պատրաստման համար։ աղորդալարի կոնստրուկտիվ բնութագրերն են՝ հոսանքատար ջղերի քանակը, նրանց նյութը, կտրվածքի ձևը, յուրաքանչյուր ջղում մետաղալարերի քանակը, մեկուսացման տիպը, աշխատանքային լարումը, ջեռակայունությունը և այլն։ Հաղորդալարերը լինում են չմեկուսացված և մեկուսացված։ Չմեկուսացված հաղորդալարերը օգտագործում են էլեկտրահաղորդման օդային գծերում և էլեկտրական տրանսպորտի կոնտակտային ցանցերում։ Պատրաստում են պողպատից, ալյումինից, պղնձից, ինչպես նաև կոռոզիակայուն և բարձր մեխանիկական ամրության համաձուլվածքներից։ Կիրառում են 110 կվ և բարձր լարման էլեկտրահաղորդման գծերում։ Կտրվածքը 600—700 մմ է։ մեկուսացված հաղորդալարերը լինում են տեղակայման, փա֊թույթային և մոնտաժային։ Տեղակայման հաղորդալարերը պատրաստում են պոլիվինիլքլորիդով կամ ռետինով մեկուսացված պղնձից կամ ալյումինից (շրջանաձև կտրվածքով)։ Մեկուսացումը նախատեսվում է 220—600 վ աշխատանքային լարման և շրջապատող միջավայրի 40—70°C ջերմաստիճանների համար։ Փաթույթային հաղորդալարերը պատրաստում են պղնձից, ավելի հազվադեպ՝ ալյումինից (շրջանաձև կամ ուղղանկյուն հատվածքով)՝ արծնե, թղթե, բամբակե մեկուսացմամբ։ Մոնտաժային հաղորդալարերը պատրաստում են հիմնականում պղնձից (շրջանաձև հատվածքով)՝ ժապավենային կամ մանրաթելային մեկուսացմամբ։ Նախատեսվում է 240—500 վ (հաճախ մինչև 1000 վ) լարման և շրջապատող միջավայրի 40—70°C ջերմաստիճանների համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png