Էլեզուսա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էլեզուսա, բլուր Պոնտոսում, Տրապիզոն քաղաքի մոտ։ Հիշատակվում է հայկական ժողովրդական բանահյուսությունում, որ իբր հայոց Արտաշես թագավորը այս վայրը արշավելիս իր զորքերին հրամայել է բարձրանալ բլուրը, ասելով՝ ելեք հուզա և բլուրը այսուհետև կոչվել է Էլեզուսա կամ Էլեքհուզ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 330 — 992 էջ։