Էդրիեն Քոուլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդրիեն Քոուլ
Դիմանկար
Ծնվել էհունիսի 19, 1895(1895-06-19)
ԾննդավայրGlen Iris
Մահացել էփետրվարի 14, 1966(1966-02-14) (70 տարեկան)
Մահվան վայրՄելբուռն, Ավստրալիա
Քաղաքացիություն Ավստրալիա
ԿրթությունԳիլոնգի քերականության դպրոց
Մասնագիտությունօդաչու
Պարգևներ և
մրցանակներ
Ռազմական խաչ (Մեծ Բրիտանիա) «Թռիչքային ակնառու ձեռքբերումների համար» խաչ Բրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր և «Մատուցած ծառայությունների համար» շքանշան
 Adrian Cole Վիքիպահեստում

Էդրիեն Քոուլ (հունիսի 19, 1895(1895-06-19), Glen Iris - փետրվարի 14, 1966(1966-02-14), Մելբուռն, Ավստրալիա), ավստրալիացի ռազմական օդաչու, եղել է Ավստրալիայի Թագավորական ռազմաօդային ուժերի ավագ հրամանատարներից, այնուհետև զբաղեցրել է ավստրալիական ավիացիայի փոխնախագահի պաշտոնը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդրիենը ծնվել է 1895 թվականին, Մելբուռնի արվարձաններից մեկում[1]։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին զորակոչվել է բանակ, այնուհետև 1916 թվականին նրան ծառայության են ուղարկել Ավստրալիայի օդային կորպուս, որտեղ նա ծառայել է Մերձավոր Արևելքի ռազմաօդային նավատորմի 1-ին ստորաբաժանումում (էսկադրիլիա), իսկ հետո՝ Եվրոպայի արևմտյան զորաճակատի ռազմաօդային նավատորմի 2-րդ ստորաբաժանումում։ Ճանաչվել է որպես բարձրակարգ օդաչու-ռմբարկու՝ ոչնչացնելով հակառակորդի ավելի քան տասը ինքնաթիռ, ինչի համար պարգևատրվել է բրիտանական «Ռազմական խաչ» շքանշանով և «Օդաչուական նշանավոր ծառայությունների համար» խաչով։ 1921 թվականին նա եղել է Ավստրալիայի թագավորական ռազմաօդային ուժերի հիմնադիրներից մեկը։

1935 թվականին Քոուլին շնորհվել է հրամանատարի կոչում, իսկ մեկ տարի անց հրամանատար է նշանակվել Սիդենեյի մոտ գտնվող Ավստրալիայի թագավորական ռազմաօդային ուժերի Ռիչմոնդի ռազմաբազայում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Քոուլը դարձել է Դարվինի (քաղաք Ավստրալիայում) հյուսիսարևմտյան ռազմական շրջանի ղեկավար, իսկ հետո զբաղեցրել է մի շարք պաշտոններ Հյուսիսային Աֆրիկայում, Անգլիայում, Հյուսիսային Իռլանդիայում և Ցեյլոնում։ 1942 թվականին Դիեպ քաղաքի ճակատամարտի ժամանակ նա վիրավորվել է։ 1946 թվականին կենսաթոշակի անցնելուց հետո Քոուլը ընդգրկվել է ավիաընկերությունների տնօրենների խորհրդի կազմի մեջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Эдриан Коул (чиновник RAAF) • ru.knowledgr.com». ru.knowledgr.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 10-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Eaton, Brian (1993). «Cole, Adrian Lindley Trevor (1895–1966)». In Ritchie, John (ed.). Australian Dictionary of Biography: Volume 13. Melbourne: Melbourne University Publishing. ISBN 0-522-84512-6. {{cite book}}: Text "Melbourne University Press" ignored (օգնություն)

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդրիեն Քոուլ» հոդվածին։