Էգոցենտրիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էգոցենտրիզմ (լատ. ego — ես և centrum — կենտրոն)՝ մտածելակերպ, որն անհատական կողմնորոշումը (այդ թվում նեղ, անձնական շահերը) համարում է համընդհանուր սկզբունք, իսկ «ես»-ը՝ երևույթներն ընկալելու և գնահատելու միակ հնարավոր չափանիշ։ Էգոցենտրիզմը ծայրահեղ եսապաշտությունն է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png