Զուհալ Աթմար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զուհալ Աթմար
ԾննդավայրԱֆղանստան[1]
Քաղաքացիություն Աֆղանստան[1]
Մասնագիտությունձեռնարկատեր և բնապահպան
Պարգևներ և
մրցանակներ

Զուհալ Աթմար, աֆղան ձեռնարկատեր և շրջակա միջավայրի պաշտպան։ Նա հայտնի է իր նորարարական աշխատանքով, նա առաջին կինն է, ով ունեցել և ղեկավարել է Աֆղանստանում թափոնների վերամշակման գործարան[2]։ Աթմարը նաև հետազոտող է և տնտեսական հարցերով վերլուծաբան[3]։ Նա ընդգրկվել է BBC-ի 2021 թվականի 100 ազդեցիկ և ոգեշնչող կանանց ցանկում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աթմարը ծնվել Է Աֆղանստանում։ Փախել է Պակիստան, որտեղ կրթություն է ստացել[4][5]։ Թալիբանի անկումից հետո վերադարձել է Աֆղանստան[5]։ Նա իր կարիերան սկսել է որպես հետազոտող։ Աֆղանստանի հետազոտությունների և գնահատման բաժնում իր աշխատանքի ընթացքում նա մասնակցել է կանանց կրթության, հասարակական կարծիքի, հավասար հնարավորությունների և ապրուստի միջոցների հասանելիության խթանմանը[4]։

Ակտիվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աթմարի բնապահպանական աշխատանքը սկսվեց անձնական ցանկությամբ՝ օգնելու լուծել կլիմայի փոփոխության խնդիրը։ Նա կառուցել է վերամշակման գործարան՝ Քաբուլում աղտոտվածության նվազեցման գործում իր ներդրումն ունենալու համար[6]։ Նա հարցազրույցներից մեկում նշել է պլաստիկի մեկանգամյա օգտագործման խնդիրը Քաբուլում օրական գոյացող 308 տոննա աղբի պատճառներից մեկը[5]։ Գուլ-Մուրսալի թափոնների վերամշակման գործարանը շաբաթական 33 տոննա աղբ է վերամշակել[5]։

Նրա շրջադարձային աշխատանքը վերամշակման հաստատությունում հանգեցրեց նրա խտրականության և սեռական ոտնձգությունների։ Նա ասում էր, որ իր ընկերությունը հիմնելը դժվար էր, քանի որ Աֆղանստանում կանայք վարկեր չունեն[7]։ Նա կարողացավ ղեկավարել իր ընկերությունը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից (USAID) $ 100,000 վարկ ստանալուց հետո[7]։ Աթմարը նույնպես պայքարում էր պատրիարքության դեմ։ Նա պնդում էր, որ իրեն հետապնդել են տղամարդ մրցակիցների կողմից։ Զեկույցում Աթմարն ասում էր, որ «շատ դատողություններ կան, և շատերին անհանգստացնում է այն, որ ես վարում եմ իմ սեփական բիզնեսը»[5]։

Աթմարը ներառվել է BBS-ի 2021 թվականի 100 ազդեցիկ և ոգեշնչող կանանց ցանկում[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://www.bbc.co.uk/news/world-59514598
  2. «Displaying items by tag: Afghanistan». www.silkroadstudies.org (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 23-ին.
  3. Источник (անգլերեն), Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 24-ին, Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 1-ին
  4. 4,0 4,1 «CELA 4 Biography Book» (PDF). CELA Network. 2005-07. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 25-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Glinki, Stefanie (2019 թ․ նոյեմբերի 25). «Afghanistan woman breaks ground with Kabul recycling plant». Los Angeles Times. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 23-ին.
  6. «Afghan Women's History». Afghanistan Online (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ մարտի 24. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 24-ին.
  7. 7,0 7,1 «Virus wipes away Afghan toilet-paper maker's plans». www.thenews.com.pk (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 24-ին.
  8. «BBC 100 Women 2021: Who is on the list this year?». BBC News (բրիտանական անգլերեն). 2021 թ․ դեկտեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 28-ին.